«Բեղիկները» շրթունքի վերևում և մազիկները կզակի վրա հաճախ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի նշան են:
Սա կարող է խոսել նաև ավելի լուրջ խնդիրների մասին, այդ թվում՝ քաղցկեղի, II տիպի դիաբետի, անպտղության:
Ինչ է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը:
Դա էնդոկրին հիվանդություն է, որը կնոջ օրգանիզմին ստիպում է մեծ քանակությամբ արական հորմոններ արտադրել:
Պոլիկիստոզը խախտում է ձվարանենրի աշխատանքը, ինչը հանգեցնում է ոչ պարբերական դաշտանի կամ որոշ դեպքերում հղիանալու անհնարինության:
Բժիշկները մինչև հիմա չգիտեն՝ ինչն է պոլիկիստոզ առաջացնում:
Սակայն նշում են 3 գործոն, որոնք զգալիորեն մեծացնում են դրա առաջացման հնարավորությունը՝
գենետիկ նախատրամադրվածություն
դիմադրություն ինսուլինին
բորբոքային գործընթացներ
Պոլիկիստոզի նշաններ՝
1. Մուգ հաստ մազերը կզակի և/կամ վերին շրթունքի վրա կարող են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի նշան լինել: Պոլիկիստոզը կարող է ավելորդ մազերի աճ առաջացնել ոչ միայն դմեքին, այլև մարմնի այլ մասերին, առավել հաճախ՝ կրծքի, մեջքի, ձեռքերի, փորի վրա:
2. Քաշի ավելացումն այս համախտանիշի երկրորդ զգուշացումն է: Հորմոնալ անհավասարակշռության պատճառով շատերը չեն կարող քաշը նորմայի մեջ պահել:
3. Տրամադրւթյան հաճախակի փոփոխությունները հիվանդության երրորդ նշանն են: Կանայք այս դեպքում ունենում են ուժեղ գլխացավեր, տրամադրության կտրուկ փոփոխություններ և ընկճախտ:
Այս նշաններից մեկը նկատելու դեպքում բժշկի դիմեք: