Տղամարդը նուրբ հոգեբան է, որը միշտ զգում է, թե երբ են նրանից պարզապես գումար կորզում։ Շահամոլ կանայք ուղղակի նողկալի են հակառակ սեռի համար:
Կպչուն կանայք ևս նրանց դուր չեն գալիս, այս տեսակի կանայք երբեք հանգիստ չեն թողնում իրենց զուգընկերոջը և միշտ հաշիվ են պահանջում նրանցից: Տղամարդիկ նույնիսկ վախենում են այս տեսակ կանանցից։
Միայն բիզնեսների մասին մտածող կանայք ևս տղամարդկանց դուր չեն գալիս։ Նրանք կարծում են, որ այդպիսի կինը էմոցիաներից զուրկ է, նա ուղղակի գեղեցիկ մի պատկեր է։ Այս կինը մեծ հաջողություններ կունենա բիզնեսում, սակայն սիրո հարցերում նրա մոտ դատարկություն է։
Նաև տղամարդիկ տանել չեն կարողանում չափից շատ դիմահարդարվող կանանց: Նրանք կնոջ մեջ փնտրում են բնական գեղեցկություն, իսկ չափից շատ շպարը նրանց ուղղակի վանում է: