Որակյալ քնին խանգարող 11 գործոնները․ №6-ը հիմնական սխալն է․․․





Անբավարար քունը ստիպում է մեզ հոգնած զգալ նույնիսկ անմիջապես արթնանալուց հետո: Բացի այդ՝ անբավարար քունը քաշի ավելացման գլխավոր պատճառներից մեկն է: Ահա, թե որոնք են բնականոն քունը խաթարող երևույթները և ինչպես պետք է պայքարել անքնության դեմ:

1. Օդի ոչ ճիշտ ջերմաստիճան

Առողջ քնի համար ամենահարմար ջերմաստիճանը 15-23 աստիճանն է: Քնելիս վերցրեք թեթև ծածկոց, իսկ գիշերը այն փոխարինեք ավելի հաստ ծածկոցով:

2. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական վարժությունները գրգռում են նյարդային համակարգը. սպորտով զբաղվեք քնելուց ամենաքիչը 3 ժամ առաջ:

3. Ռեժիմի բացակայություն

Հանգստի և ուժերը վերականգնելու համար օրգանիզմին որոշակի ժամաքանակ է պետք: Պետք է աշխատել քնել նույն ժամին, ցանկալի է ժամը 22:00-01:00-ի հատվածում:



4. Լուսավորություն

Նույնիսկ լույսի թեթև շողը վնասում է առողջ քնին: Անջատեք բոլոր լույսերը կամ էլ քնի համար դիմակ հագեք:

5. Աղմուկ

Նույնիսկ աննշան աղմուկը խանգարում է օրգանիզմին՝ ամբողջովին վերականգնել ուժերը: Օգտագործեք ականջախցաններ:

6. Մահճակալի ոչ տեղին օգտագործումը

Շատերը մահճակալն օգտագործում են ոչ թե որպես քնելու հարմարանք, այլ աշխատանքային սեղան, ինչն, իհարկե, անթույլատրելի է: Աշխատանքը կատարեք ննջասենյակից դուրս:



7. Կոֆեին

Կոֆեինը, որն առկա է ոչ միայն սուրճի, այլև թեյի և շոկոլադի մեջ, նույնպես խանգարում է առողջ քնին: Օրվա երկրորդ կեսին նվազեցրեք կոֆեին պարունակող մթերքների օգտագործումը:

8. Քնելու փորձեր

Շատերը պառկում են քնելու այն ժամանակ, երբ քունը չի տանում: Եթե դուք 20 րոպե շարունակ չեք կարողանում քնել, վեր կացեք և սկսեք գիրք կարդալ կամ նմանատիպ որևէ բանով զբաղվել:

9. Ալկոհոլ

Ճիշտ է, ալկոհոլը թմրեցնող ազդեցություն ունի, սակայն խանգարում է արագ և հանգիստ քնելուն: Ալկոհոլ կարող եք օգտագործել միայն քնելուց 2 ժամ առաջ, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես չօգտագործել:

10. «Գերբեռնված» գլխուղեղ

Հաճախ վատ քնի պատճառն այն է, որ մենք թույլ չենք տալիս մեր ուղեղին բեռնաթափվել՝ ծանրաբեռնելով այն օրվա տպավորություններով, այլևայլ մտքերով: Պետք է հեռացնել բոլոր անհանգստացնող մտքերը և ուղեղը զբաղեցնել թեթև բաներով, օրինակ՝ կարելի է հաշվել:

11. Սովորույթի բացակայություն

Քնելուց առաջ հանգստացնող սովորություններ ձեռք բերեք, օրինակ՝ գոլ ջրով լոգանք ընդունելը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․