Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակի 5 նշան





Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ պարունակող մթերքը պետք է ներառված լինի սննդակարգում։ Օրգանիզմը չի կարող սինթեզել այս ճարպաթթուները, սակայն դրանց բավարար մակարդակը չափազանց կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։

Այս ճարպաթթուներից պարունակում է հետևյալ մթերքը.

  • ավոկադո
  • յուղոտ ձուկ
  • գետնընկույզ
  • ձու
  • ձիթապտուղ։

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար քանակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները։

Շատ չոր մաշկ։ Շատ հաճախ մաշկի չորության հիմնական պատճառն օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակն է։ Դրան ավելանում է նաև ընկալունակությունը վարակների նկատմամբ և վերքերի դժվար ապաքինումը։

Հակում վաղաժամ ծննդաբերության։ Վաղաժամ ծննդաբերության պատճառները ոչ միշտ է հնարավոր վեր հանել, սակայն դրանց շարքում կարող են լինել նաև կնոջ տարիքը, ծխելը, սթրեսը, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների անբավարար մակարդակը։ Այս ճարպաթթուները հարկավոր են պտղի նորմալ զարգացման համար։ Հղի կնոջ սննդակարգում պետք է ներառված լինի վիտամին D-ի, կալցիումի և ճարպաթթուների անհրաժեշտ քանակը։

Խնդիրներ սրտի առողջության հետ։ Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով հարուստ մթերքը պաշտպանում է սրտի առողջությունը։ Դրանք էներգիա են հաղորդում, օգնում նվազեցնել խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը։ Այս ճարպաթթուները կարող են նաև նվազեցնել թրոմբների առաջացման հավանականությունը։

Քրոնիկ հոգնածություն։ Ոչ մի դեպքում չի կարելի սննդակարգից ամբողջությամբ բացառել ճարպերը, հատկապես օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները։ Այսպիսի սննդակարգը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում՝ ուժերի անկում, էներգիայի պակաս։

Սրվում են բորբոքային բնույթ ունեցող հիվանդությունները։ Խոսքը, օրինակ, ռևմատոիդ արթրիտի մասին է։ Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են բորբոքման նվազմանը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․