Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը շարունակում է բանավեճի առարկա լինել։ ԱՄՆ-ում, Գերմանիայում աճեցնում են փոփոխության ենթարկված եգիպտացորեն, սոյա և կարտոֆիլ, իսկ Ավստրիան ու Հունաստանն իրենց ԳՄՕ-ից ազատ երկրներ են հայտարարել։
Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի վնասակար ազդեցությունն ապացուցված չէ, սակայն կարևոր է բնական մթերքի օգտագործումը։ Ահա 3 միջոց, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք տվյալ մթերքը գենետիկորեն մոդիֆիկացված է, թե՞ ոչ։
1. Ուսումնասիրեք պիտակը։ Բնական մթերքն այլ կերպ է մակնշվում։ Փնտրեք «100 տոկոս բնական», «Պատրաստված է օրգանական բաղադրիչներով» գրառումներ։ Դրանք վկայում են այն մասին, որ մթերքը գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ չի պարունակում։
Ուշադրություն դարձրեք «Non-GMO», «Made without genetically modified ingredients» պիտակներին։ Այս մթերքի բաղադրության մեջ կարող է առկա լինել 0.9 տոկոսից ոչ բարձր ԳՄՕ։ ԱՄՆ-ում բանջարեղենն ու մրգերը մակնշում են 5 նիշից բաղկացած PLU կոդով։
2. Ուշադրություն դարձրեք մթերքի արտաքին տեսքին։ Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքն անթերի տեսք ունի. դրանք ճիշտ կառուցվածք ունեն, երկար ժամանակ չեն փչանում։ Եթե միջատները որևէ կերպ առնչվում են մթերքին, ամենայն հավանականությամբ, այն բնական է։
3. Եթե կարևորում եք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից զերծ մնալը, հիշեք այս ցանկը։ Սոյայի 78 տոկոսը, եգիպտացորենի 33 տոկոսը տրանսգեններ են։ Դրանց շարքը համալրում են.
• երշիկեղեն, նրբերշիկ
• կաթնամթերք
• կիսաֆաբրիկատներ
• չոր նախաճաշեր, արագ պատրաստվող շիլաներ
• հաց, հրուշակեղեն
• մայոնեզ
• քաղցր ըմպելիք
• գետնանուշի յուղ
• շոկոլադե օշարակ։