Ձմերուկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա միզամուղ հատկությունը շատերին է հայտնի. այն իդեալական մթերք է ծարավը հագեցնելու, տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու համար։ Քչերը գիտեն այն մասին, որ օգտակար է նաև ձմերուկի կեղևը, որը հաճախ օգտագործվելու փոխարեն՝ աղբամանում է հայտնվում։
1. Դանդաղեցնում է ծերացումը։ Կնճիռներն ու օրգանիզմի ընդհանուր վիճակի վատացումը պայմանավորված են ազատ ռադիկալներով։ Դրանց դեմ պայքարի լավագույն միջոցները A, C վիտամիններն ու լիկոպենն են։ Ձմերուկը պարունակում է նշված նյութերը։ Սա նշանակում է, որ այն կարող է օգտագործվել՝ որպես հակաօքսիդանտ։
2. Դեմքի մաշկի մաքրում։ Ձմերուկի կեղևն անփոխարինել է մաշկի մաքրման համար։ Այն կօգնի մաշկը մաքրել՝ առանց դեղամիջոցների օգտագործման։ Սա թույլ կտա խուսափել կողմնակի ազդեցություններից, որոնք թողնում են մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներում պարունակվող քիմիական նյութերը։ Դեմքը մաքրելու համար կարող եք պարզապես մերսել այն ձմերուկի կեղևով։ Կարող եք նաև մեղր ավելացնել, քանի որ այն հաջողությամբ պայքարում է բակտերիաների դեմ և հակաբորբոքային հատկություններ ունի։
3. Լավացնում է արյան շրջանառությունը։ Ձմերուկի կեղևը նյութեր է պարունակում, որոնք օգնում են անոթներին լավ վիճակում մնալ, պահպանել էլաստիկությունը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ արդյունքում կլավանա արյան շրջանառությունը։ Դա է պատճառը, որ ձմերուկի կեղևը խորհուրդ է տրվում օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Կարող եք պարզապես ձմերուկի կեղևով սմուզի պատրաստել։
4. Օգնում է ավելի լավ քնել։ Լավ քնելու համար հարկավոր է պահպանել սերոտոնինի մակարդակը։ Սակայն սթրեսը, կյանքի արագ ռիթմն օրգանիզմին խանգարում են անհրաժեշտ քանակով արտադրել այս հորմոնը։ Ձմերուկի կեղևը հարուստ է նյութերով, որոնք նպաստում են դրա արտադրմանը։ Դրանք նաև լավացնում են քնի որակը։
5. Էներգիա է հաղորդում։ Ձմերուկը ոչ միայն կօգնի լավ քնել, այլև ուժ և էներգիա կհաղորդի։ Ձմերուկը վիտամին B6 է պարունակում, որն օգնում է մագնեզիում և դոֆամին սինթեզել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմերուկ առավել հաճախ օգտագործել նախաճաշին։
6. Նվազեցնում է ճարպի քանակը։ Արգինինը նպաստում է օրգանիզմում որոշակի գործընթացների, որոնք կանխարգելում են ճարպի առաջացումը։ Արդյունքում՝ ձմերուկը հրաշալի հավելում է դառնում բոլոր նրանց սննդակարգի համար, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։
Ինչպես օգտագործել ձմերուկի կեղևը
1. Ձմերուկից պատրաստված սմուզի
• ձմերուկի 2 շերտ
• մի ճյուղ անանուխ։
Պատրաստման եղանակը
• Կտրատեք ձմերուկի 2 կեղևը, լցրեք բլենդերի մեջ, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
• Ավելացրեք անանուխի մի քանի ճյուղ։
• Եթե ցանկանում եք նաև նիհարել, կարող եք մի քանի կտոր սառույց ավելացնել։
2. Ձմերուկով աղցան։ Բաղադրիչների մեջ պետք է ներառել ձմերուկի կեղևի սպիտակ հատվածը և սոխ։ Կարող եք նաև սև պղպեղ ավելացնել։
3. Սառը ապուր։ Բաղադրիչների ցանկում ներառված են կիվի, դդում և ձմերուկ։ Պարզապես խառնեք բլենդերում։