Արքայախնձորի բաղադրության մեջ մտնող բրոմելանն արագ և արդյունավետ կերպով հանգստացնում է ցավերը։ Գիտնականները պնդում են, որ բրոմելանը նվազեցնում է արյան մեջ պրոտեինների մակարդակը՝ այսպիսով հանգստացնելով բորբոքումների պատճառած ցավերը։
Միևնույն ժամանակ, այն պաշտպանում է հոդերն ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից։
Բրոմելանի օրական 200-400 մգ-ն բավական է ցավերը հանգստացնելու համար։
Արքայախնձորը խորհուրդ է տրվում ավելորդ կիլոգրամներից ազատվելու ժամանակ:
Բացի այդ, արքայախնձորը հարուստ է հակաօքսիդանտներով և ունի հակաքաղցկեղային ազդեցություն:
Անանասի 8 օգտակար հատկություն
Ահա անանասի 8 օգտակար հատկությունները:
1. Ամրացնում է իմունիտետը:
Անանասի հյութը մեծ քանակով վիտամիններ, օրգանական թթուներ է պարունակում: Սա անանասը դարձնում է անփոխարինելի մթերք օրգանիզմի համար և մեծացնում է հիվանդությունների նկատմամբ դիմադրությունը:
2. Ամրացնում է ոսկորները:
Անանասի օգտագործումը հնարավորություն կտա ամրացնել ոսկորները, քանի որ այն մեծ քանակով մանգան և կալցիում է պարունակում:
3. Ամրացնում է լնդերն ու ատամները:
Անանասը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որն ընդունակ է ամրացնել լնդերն ու ատամները: Այն խոչընդոտում է ատամնաքարերի առաջացմանը:
4. Օգնում է հոդացավերի դեպքում:
Եթե ձեզ անհանգստացնում են հոդացավերը, անանասն անհրաժեշտ է մտցնել կերակրացանկ: Անանասը նյութեր է պարունակում, որոնք կարող են պայքարել այդ ցավերի դեմ:
5. Օգտակար է սրտի համար:
Սրտի կաթվածի, ինսուլտի, սրտանոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ անանաս օգտագործել:
6. Իջեցնում է արյան ճնշումը:
Անանասը կալիում է պարունակում, որը լավագույն միջոցն է հիպերտոնիայի դեմ պայքարում:
7. Լավացնում է տեսողությունը:
Վիտամին A-ն, որը պարունակվում է անանասի մեջ, դրական ազդեցություն է թողնում աչքերի առողջության վրա:
8. Լավացնում է նյութափոխանակությունը:
Անանասը խթանում է մարսողությունը՝ մեծացնելով ստամոքսահյութի ակտիվությունը: