Թեև կարծիքներ կան, որ հակապերսպիրանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov կայքն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ։
Բաղադրիչներ
25 գրամ սոդա
15 գրամ եգիպտացորենի օսլա
30 գրամ կոկոսի յուղ
Եթերային յուղեր։
Պատրաստման եղանակը
Խառնեք օսլան ու սոդան։ Սոդան համարվում է քրտինքի հոտի դեմ լավագույն միջոցը, քանի որ օգնում է պայքարել բակտերիաների դեմ։ Օսլան արագ կլանում է խոնավությունը, ինչի արդյունքում անութափոսերը չոր են մնում։
Ավելացրեք կոկոսի յուղը։
Կարող եք նաև մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնել՝ ըստ նախընտրության։
Լցրեք հակապերսպիրանտի տարայի մեջ, պահեք սառնարանում։