Մենք բոլորս էլ ծերանում ենք: Այդ անխուսափելի պրոցեսն ամեն վայրկյան վշտացնում է աշխարհի միլիոնավոր կանանց, և նույն քանակի մարդիկ ամեն օր դիմում են հազիվ նկատելի խորամանկությունների՝ չարաբաստիկ ժամանակի ազդեցության հետքերը թաքցնելու համար:
Հավերժ երիտասարդ և առույգ մնալը լրիվ նորմալ ցանկություն է, որը, հնարավոր է, լիովին իրականանալի չէ, սակայն լավ ֆիզիկական վիճակի մեջ գտնվելու համար տիտանական ջանքեր և աներևակայելի ծախսեր չեն պահանջվում:
Օրգանիզմի ծերության առաջին նշանները էականորեն նվազեցնելու և առողջությունն ամրապնդելու համար շատ բան պետք չէ անել. բոլորին է դա հասու:
Այժմ կներկայացնենք 2 անփոխարինելի մթերքներ, որոնք շատ կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր բոլորել են 40 տարին: Թվում է, թե խնձորի քացախն ու կոկոսի յուղը առանձնապես շրջանառված մթերքներ չեն, սակայն դրանց մեջ թաքնված է երիտասարդության ու գեղեցկության իսկական աղբյուրը:
Երիտասարդություն և առողջություն
Երբ խոսքը գնում է ծերության դեմ պայքարի՝ ժամանակի ընթացքում փորձված միջոցների մասին, խնձորի քացախն ու կոկոսի յուղը մթերքներ են, որոնց հավասարը դժվար է գտնել: Այս ոչ թանկ միջոցները հիանալի կերպով պայքարում են ծերության անդուր նշանների դեմ, իսկ գլխավորը, դրանք բացարձակ անվտանգ են և ստուգված մեր նախնիների բազմաթիվ սերունդների կողմից:
Կոկոսի յուղի օգտակարությունը
Խոնավացնում է մաշկը
Առաջինը, ինչը ժամանակի ճնշման տակ խեղճանում է, իհարկե, մաշկն է: Չոր, անփայլ, թոշնած մաշկը մատնում է քո իսկական տարիները: Կոկոսի յուղը թանկարժեք հակատարիքային քսուքների ու շիճուկների շատ լավ ալտերնատիվը կարող է դառնալ՝ նվազագույնի հասցնելով կնճիռների հայտնվելը, լավ խոնավեցնելով ու սնելով դեմքի ու մարմնի թոշնած մաշկը: Իզուր չէ, որ ասիական գեղեցկուհիները 40 տարեկանում 20-ի տեսք ունեն:
Խնամում է վարսերը
Կոկոսի յուղի կիրառման ևս մեկ ոլորտ: Գլխամաշկը կոկոսի յուղով մերսելու դեպքում կազատվեք թեփից և կկանխեք նրա կրկնակի ի հայտ գալը, իսկ ամենագլխավորն այն է, որ բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ կոկոսի յուղը հնարավորինս դանդաղեցնում է մազաթափության գործընթացը, որը տարիքի հետ անխուսափելի է թե կանանց, թե տղամարդկանց պարագայում:
Ազատում է ատամնաբուժական խնդիրներից
Մասնագետների կարծիքով՝ կոկոսի յուղով բերանը ողողելը թույլ է տալիս լավացնել լնդերի և ատամների վիճակը, վերացնում է բակտերիաները և բերանի տհաճ հոտը: Սակայն այն ոչ մի կերպ չի փոխարինում սովորական դարձած խոզանակով ամենօրյա ատամների մաքրմանը:
Պայքարում է ավելորդ սանտիմետրերի դեմ
Տարիքի հետ օրգանիզմը անխուսափելի փոփոխությունների է ենթարկվում, էլ ի՞նչ ասել գոտկատեղի շրջանի չարաբաստիկ սանտիմետրերի մասին, որից ապահովագրված չէ առաջացած տարիքի հասած ոչ մի կին ու տղամարդ: Ինչպես ցույց է տալիս բազմամյա պրակտիկան, օրական 2 ճաշի գդալ կոկոսի յուղը օգնում է պայքարել տարիքային ճարպակալման դեմ:
Խնձորի քացախի օգտակարության մասին
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Այո, խնձորի քացախն ունակ է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես պարզվեց, այս պարզ մթերքի մեջ թթու է պարունակվում, ինչը դանդաղեցնում է բարդ ածխաջրածինների ներթափանցումը արյան հոսքի մեջ: Բացի այդ, բնական խնձորի քացախը նպաստում է բարդ ածխաջրածինների գերհագեցած ճարպաթթուների քայքայմանը՝ հանդիսանալով քաշի նվազման գործուն մթերք:
Նպաստում է սրտի առողջությանը
Խնձորի քացախը ունակ է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև կարգավորել արյան զարկերակային ճնշումը, ինչը պակաս կարևոր չէ հասուն տարիքի մարդկանց համար: Բացի այդ, խնձորի քացախը կալիումի շատ հարուստ աղբյուր է, որի կարիքն այնքան շատ ունի սրտամկանը:
Կարգավորում է մարսողությունը
Խնձորի քացախն անփոխարինելի է նրանց համար, ում մոտ խաթարված են նյութափոխանակության պրոցեսները, իսկ ստամոքսի սեկրետոր ֆունկցիան լավ չի կատարում իր գործառույթները: Խնձորի քացախը անմիջապես կարգավորում է մարսողության պրոցեսը, օրգանիզմից դուրս բերում թույները: Մի փոքր քացախ ավելացրեք բանջարեղենային աղցանների մեջ կամ այն լուծեք մի բաժակ ջրում ու խմեք:
Վերացնում է կոկորդի չորության զգացողությունը
Կոկորդի չորությունը ևս մեկ անդուր նշան է, որով տառապում են ծեր մարդիկ: Զարմանալի է, բայց կոկորդը հասարակ խնձորի քացախով ողողելը ունակ է հաշված օրերի ընթացքում լուծել խնդիրը: 1 ճաշի գդալ քացախը պետք լուծել 1 բաժակ տաք ջրի մեջ ու դրանով յուրաքանչյուր 2 ժամը մեկ ողողել կոկորդը:
Խնձորի քացախն ու կոկոսի յուղը օրգանիզմի երիտասարդության ու գեղեցկության մթերքներն են: Ինչպես տեսնում եք, երբեմն պարզ ու մատչելի ժողովրդական միջոցները խանութում վաճառվող թանկ պրեպարատներից լավ են ազդում: