Բանանի թեյը՝ անքնության դեմ




Եթե կյանքում գեթ մեկ անգամ անքնություն եք ունեցել, ապա վստահաբար գիտեք, թե որքան դաժան զգացողություն է դա, երբ անընդհատ պտտվում եք անկողնում և ձեր տեղը չեք գտնում: Անքնությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Հոգնածություն, սթրես, լարվածություն:

Անքնություն կարող են առաջացնել նաև որոշակի դեղահաբեր: Օրինակ, ցավազրկողները, անտիհիստամինները, սրտի և արյան ճնշման դեղամիջոցներն անքնության հիմնական պատճառներն են:

Առաջարկում ենք բնական մի ըմպելիք, որը կօգնի ազատվել անքնությունից:

 

 

Բանանի թեյ

Բանանի թեյը ոչ միայն համեղ է, այլև չափազանց արդյունավետ միջոց է անքնության դեմ պայքարելու հարցում: Բանանը, հատկապես՝ կեղևը, պարունակում է մագնեզիում և կալիում: Մագնեզիումն օգնում է կանխարգելել քնի խանգարումները, իսկ կալիումի հետ համադրած՝ այն հանգստացնում է մկանները: Իրականում մագնեզիումը հանգստացնող ամենահզոր հանքանյութն է:

Բաղադրություն

1 բանան
փոքրիկ կաթսայով ջուր
մի պտղունց դարչին

Բանանի երկու ծայրերը կտրեք և դրեք եռացող ջրի մեջ: Ամբողջը եռացրեք 10 րոպե, ապա ջուրը քամեք: Թեյին ավելացրեք դարչինը: Քնելուց 1 ժամ առաջ խմեք այս թեյը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․