Կահույք մաքրելու միջոց, որը կվերացնի գրեթե ցանկացած քերծվածք





Երբ անգամ շատերին հայտնի կահույքի մաքրման միջոցը՝ պոլիրոլը, չի օգնում, այս հասարակ եղանակը կփրկի իրավիճակը։ Փայտաշեն կահույքի վրայից քերծվածքները հնարավոր է վերացնել՝ օգտագործելով այս երկու սովորական բաղադրամասերը։

Տգեղ քերծվաքծներից կարելի է ազատվել սովորական ընկույզի օգնությամբ։ Պետք է ընկույզը քսել փայտե մակերեսին, ու քերծվածքը հազիվ նկատելի կդառնա։ Փայտի մակերեսի փոսիկներն ու ակոսիկները կհարթվեն՝ ծածկվելով փափուկ ընկույզի զանգվածով։ 

Հայտնի է նաև մուգ կահույքը յոդով ներկելու եղանակը։ Դրա շնորհիվ քերծվածքները քողարկվում են, որից հետո կարելի է վրայից լաք քսել, և կահույքը խնամված տեսք կստանա։

Բայց ստորև առաջարկած եղանակն առավել արդյունավետ է։

Ինչպես վերացնել փայտե կահույքի քերծվածքները։

Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթայուղին։ Այս խառնուրդով ուժներդ ներածին չափ պրտեք քերծված կահույքը։ Արդյունքն ուղղակի կհիացնի։ Սա բնական մատչելի պոլիրոլ է, որն ի վիճակի է մաքրել մեծ ու փոքր քերծվածքները, ինչպես նաև բարելավել հնացած փայտի արտաքին տեսքը։

Ծխախոտի մոխրով ևս հնարավոր է վերացնել կահույքի քերծվածքները։ Դրա համար անհրաժեշտ է մոխիրը խառնել ջրին ու ստացված միասեռ զանգվածը քսել քերծված տեղերին։ 

Այնպես որ մի՛ շտապեք տխրել՝ ձեր սիրած կահույքին քերծվածքներ ու ճանկռվածքներ տեսնելով։ Պարզապես կիրառեք այս խորհուրդները։

Եվ հիշեք․ փայտը բնական հումք է, որին հոգեհարազատ են նույնքան բնական նյութերը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․