Երբեմն պնդում են, որ կարագը պարունակում է խոլեստերին, վնասակար է կազմվածքի համար, և դա է պատճառը, որ այն կորցրել է ճաշացանկում իր առաջնահերթ տեղը: Հարկ է նշել, որ այս մթերքը Տիբեթի բնակիչների ամենահարգի ուտելիքներից է: Վստահ ենք՝ դուք գիտեք նրանց երկարակեցության մասին:
Իրականում կարագը օրգանիզմի համար իսկապես շատ օգտակար է: Հաճախ արտադրողները կարագին ավելացնում են բուսական յուղեր ու մարգարին, և հենց այդ պատճառով էլ այս մթերքը վատ համբավ է ձեռք բերել:
Կարագի որակը.
Որպեսզի կարագը առողջությանը վնաս չպատճառի, այն պետք է լինի որակյալ: Այսօրվա արտադրողն արդեն սովորել է կարագ պատրաստել ամենաանորակ հումքից և ավելացնել բուսական յուղեր: Դրա համար պետք է իմանալ, թե ինչպես ընտրել որակյալ ապրանք:
1. Պետք է իմանալ երկրում կարագի ու մարգարինի համարանիշը: Ոչ ճիշտ համարանիշի դեպքում այն գնել չի կարելի:
2. Կարագը պետք է պահվի 6 աստիճան պայմաններում, 30-35 օր: Ավելի երկար պահպանման ժամկետի դեպքում այն ունի հավելումներ:
3. Նախապատվությունը տվեք փայլաթիթեղով փաթեթավորված ապրանքին: Լույսի տակ այն դեղնում է և կորցնում վիտամին A-ն:
4. Շուկայից կարագ գնելու դեպքում առանց ամաչելու փորձեք այն: Կարագը պետք է բերանում անմիջապես հալվի և չկպչի ատամներին: Ուշադրություն դարձրեք կտրվածքին՝ այն պետք է փայլի:
5. Կարագը լինում է բաց դեղնավուն, ձմռանը գույնն ավելի բաց է: Դա պայմանավորված է խոտի որակով: Այն պետք է չլինի ո՛չ դեղին ո՛չ սպիտակ:
6. Բնական կարագը շատ հեշտ է քսվում հացին․ եթե այն փշրվում է, ապա ջրի պարունակությունը շատ է:
7. Տնային պայմաններում կարելի է կատարել հետևյալ փորձը.
Մեկ կտոր կարագը գցել եռման ջրի մեջ: Որակյալ կարագը լուծվում է և դառնում միասեռ, իսկ վատ կարագը գնդվում է:
Ահա մի քանի ծանրակշիռ պատճառներ, որ արժե կարագ օգտագործել:
1. Կարագը վիտամին A-ի հեշտ ընկալվող աղբյուր է, որն անհրաժեշտ է մակերիկամների և վահանաձև գեղձի աշխատանքների համար:
2. Օգտագործումը կանխում է ավելորդ քաշի առաջացումը: Դրա մեջ մտնող ճարպաթթուները օրգանիզմի համար էներգիայի աղբյուր են: Կարագն ուտելուց հետո միանգամից հագենում ես, և սովի զգացողությունը վերանում է
3. Կարագը յոդի աղբյուր է:
4. Լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Երեխաների դեպքում կանխում է փորլուծությունը, իսկ մեծերի մոտ՝ փորկապությունը:
5. Կարագ օգտագործող մարդկանց մոտ կաթվածի ռիսկը փոքրանում է:
6. Կարագի ճարպաթթուներն օգնում են A, D, E, K վիտամինների յուրացմանը: Խորհուրդ է տրվում ճաշերը պատրաստել ոչ թե ձեթով, այլ կարագով (եթե ֆինանսական վիճակը ներում է): Որպեսզի կարագը չայրվի կարելի է ավելացնել ձիթապտղի (զեյթունի) ձեթ:
7. Կարագը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են քաղցկեղն ու աթերոսկլերոզը: