Եթե ամեն օր լոգանք չեք ընդունում, պատրաստ եղեք, որ օրգանիզմը կարող է տուժել։ Ահա՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ հիգիենայի կանոններին չհետևելը։
Մարմնի վրա սկսում են բազմանալ բակտերիաներ և միկրոբներ։ Մարդու մաշկի վրա ապրում է ավելի քան 1000 բակտերիա։ Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե չպահպանեք հիգիենայի կանոնները։
Որքան շատ բակտերիաներ և միկրոբներ կան մաշկի վրա, այնքան մեծ է վարակվելու հավանականությունը։ Որոշ բակտերիաներ նույնիսկ օգտակար են օրգանիզմին, բայց երբ դրանք չափից շատ են, կարող են վարակների պատճառ դառնալ։
Մարմնի տհաճ հոտի մասին, ամենայն հավանականությամբ, հարկավոր չէ նույնիսկ խոսել։
Ամեն օր լոգանք չընդունելը ձեզ ընկալունակ է դարձնում մաշկային հիվանդությունների նկատմամբ, որոնք առաջանում են վատ հիգիենայի պատճառով։
Դա իսկապես կարող է ազդել իմունային համակարգի վրա։
Դա կարող է հանգեցնել նաև մաշկին տարբեր բշտիկների առաջացմանը։