Օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները կարող եք ստանալ սննդից: Այս հատապտուղները կօգնեն օրգանիզմն ապահովել մի շարք սննդարար նյութերով:
Ազնվամորի՝ 52 կիլոկալորիա:
Ազնվամորին ամենաշատն է վիտամին C պարունակում: Հարուստ է թթուներով, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն է ունենում:
Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որն օգնում է պահպանել մաշկի և ներքին օրգանների երիտասարդությունը:
Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Օգտակար հատկությունները պահպանում է նույնիսկ ջերմային մշակումից հետո:
Հապալաս՝ 57 կիլոկալորիա:
Պարունակում է B1, B2, PP, A վիտամիններ:
Ամրացնում է մազանոթները, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը:
Օգտակար է գաստրիտի դեպքում, կարող է թեթև լուծողական ազդեցություն ունենալ:
Հապալասով պատրաստված ըմպելիքը հակաբակտերալ ազդեցություն ունի, օգտագործվում է երիկամների բորբոքման, ցիստիտի դեպքում:
Փշահաղարջ (Крыжовник)՝ 44 կիլոկալորիա:
Հատկապես կանաչ փշահաղարջը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում. վիտամին, որը չափազանց կարևոր է հղի կնոջ, պտղի առողջության համար:
Փշահաղարջը հարուստ է նաև P վիտամինով և պեկտինով, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը՝ դրանից դուրս բերելով աղերը:
Այս հատապտուղը նաև սերոտոնին է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: