Օրգանիզմը մաքրելու եռօրյա դիետա




Բոլորս էլ գիտենք, որ անառողջ սնունդը մեծապես ազդում է մեր օրգանիզմի վրա, սակայն լինում են դեպքեր, երբ պարզապես չենք կարողանում դիմադրել այդ համեղ ուտեստների գայթակղությանը:

Եթե ցանկանում եք ազատվել այդ տհաճ սովորությունից և նվազեցնել մշակված սննդի ընդունումը, ապա ձեզ ենք ներկայացնում օրգանիզմի մաքրման եռօրյա գործընթաց:

 

 

1. Մաքրումից 2 օր առաջ դադարեցրեք կաթնամթերքի օգտագործումը, քանի որ դրանք երկար են մարսվում և կարող են դանդաղեցնել բուժման ընթացքը: Օրգանիզմը պետք է մաքուր լինի կաթնամթերքից:

2. Մաքրումը սկսելուց մեկ գիշեր առաջ մեկ բաժակ բուսական լուծողական խմեք, որպեսզի մաքրեք աղիներն այն տոքսիններից, որոնք փորկապություն են առաջացնում:

3. 2 կիտրոնից հյութ պատաստեք և խառնեք կես բաժակ ջրով: Այս լիմոնադը խմեք առավոտյան՝ նախաճաշից առաջ: Սա կօգնի մարսել ալկալիական ուտելիքներն ու կվերականգնի թոքերի աշխատանքը:

4. Նախաճաշից հետո 1.5 բաժակ թուրինջի հյութ խմեք: Կարող եք այս թուրինջը փոխարինել արքայախնձորով: Այս հյութերը հակաօքսիդանտների աղբյուր են, որոնք առողջ են պահում շնչառական համակարգը:

5. Նախաճաշի և ճաշի արանքում մեկ բաժակ գազարի հյութ խմեք՝ արյունն ալկալիացնելու համար: Գազարը հարուստ է բետա-կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:

6. Լանչի՝ ճաշի ժամին 1.5 բաժակ կալիում պարունակող հյութ խմեք: Լավագույն տարբերակ են նեխուրի, մաղադանոսի, գազարի, սպանախի հյութերը:

7. Ընթրիքից մեկ ժամ առաջ մեկ բաժակ թեյ խմեք: Թեյը պետք է պարունակի կոճապղպեղ, նուռ և անանուխ: Այս ամենը հրաշալի կերպով մաքրում է քթանցքերն ու շնչառական համակարգը:

8. Քնելուց առաջ կես բաժակ լոռամրգի հյութ խմեք՝ թոքերի մանրէները սպանելու համար:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․