Ինչպես կարելի է ճանաչել ավշային հանգույցների բորբոքումը





Ավշային հանգույցների բորբոքումը շատ հիվանդությունների հիմնական ախտանիշ է, բայց այն կարող է միաժամանակ հայտնվել առողջ մարդկանց մոտ։ Դա տեղի է ունենում ավշային հանգույցների կառուցվածքով պայմանավորված և չի համարվում հիվանդագին երևույթ:

Ահա այն մասերը, որտեղ ավշային հանգույցները կարող են զգացվել․ մարդու գլուխը, պարանոցը, թևատակերը: Ավշային հնագույցների բորբոքումը նկատելու ամենարդյունավետ ուղին կարող է լինել ձեր մաշկի ուշադիր զննումը՝ պարանոցի, ականջների հետևի և թևատակի մասերում:

Գլխին և պարանոցին կարող են լինել հարքթային ծոցերի վարակների դրսևորումներ, ինչպես նաև ատամների, քթի, կոկորդի, ականջի վարակներ, դրսևորվել տարբեր տեսակի գոյացություններով մարմնի այս մասերում: Եթե զգում եք դրանք ձեր թևատակերին, ապա կարող ա առկա լինել կրծքագեղձի քաղցկեղի կամ որևէ վարակի վտանգ, մինչդեռ ավշային հանգույցների բորբոքումը անրակի փոսիկներում կարող է մատնանշել թոքերի քաղցկեղ:

Ամենահիմնական ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով։ Գեղձի հյուսվածքի հյուսվածքաախտաբանական մանրազնին հետազոտումը ցույց կտա՝ այն պարզապես բորբոքու՞մ է, թե՞ չարորակ հիվանդություն:





Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․