Այդքան օգտակար հատկանիշներ սոխի մեջ, բայց...





Սոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ և ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների համար: Կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաև շնչարգելությունը և բրոնխիտները:

Սոխը լավ ազդեցություն ունի նաև թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի եւ, նույնիսկ, թոքախտի դեմ: Ժամանակակից բժշկության մեջ սոխն առաջին հերթին օգտագործվում է որպես խորխաբեր:

Այն նաև օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար: Այն նաև սպանում է աղիներում գտնվող ճիճուներին եւ այլ մակաբույծներին, լավացնում է մարսողությունը և օգնում կարգավորել քաշն ու կանխել գիրությունը:

Սոխը լավ է նաև սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և ճնշումը, մաքրում է արյունը եւ առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը:

Այս ամենը իհարկե շատ լավ է, բայց հաճախ շատ դժվար է համակերպվել սոխի ոչ այնքան հաճելի հոտի հետ: Հենց այս հանգամանքն է ոմանց հեռու պահում այդքան շատ օգտակար հատկանիշներ ունեցող սոխից:

***

Հին Չինաստանում բուժակներն օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու նպատակով: Հին Հունաստանում` մարզիկներն, իսկ Հռոմում՝ գլադիատորները, սոխ ուտում էին` ուժեղ լինելու և մարտերի ժամանակ միշտ հաղթելու նպատակով: Իսկ միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները: 

Ժամանակակից բժշկությունը ևս ընդունում է սոխի բուժական բազմաթիվ նշանակությունները:

Սոխը շատ լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Այն շատ լավ է բրոնխիտին և նույնիսկ օգնում է օրգանիզմին՝ պայքարելու թոքաբորբի դեմ: Հնում նույնիսկ սոխի միջոցով պայքարել են թոքախտի դեմ:

Սոխի և մեղրի խառնուրդը շատ լավ խորխաբեր միջոց է հանդիսանում: Այս խառնուրդն օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար:

Սոխը կարելի է քերել, վրան լցնել 1 թեյի գդալ շաքարավազ ու թողնել մնա մի քանի ժամ, այնուհետեւ սոխից դուրս տված հեղուկը կարելի է տալ երեխաներին հազի ժամանակ: Այն շատ օգտակար է և, կարելի է ասել` հավասարազոր է պենիցիլինին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․