Հոնի օգտակար հատկությունները





Հոնի պտուղները, տերևները, արմատն ու կեղևը հնուց ի վեր կիրառելի են եղել բազմաթիվ երկրների ժողովրդական բժշկության մեջ։

Դրանք կիրառում են նաև այժմ նյութափոխանակության խանգարումների, ռևմատիզմի, պոդագրայի, աղիների բորբոքային հիվանդությունների, խոցային հիվանդության ժամանակ՝ ստամոքսային արյունահոսությունների դեպքում։

Հոնի պտուղներն օգտագործում են թարմ, չորացրած տեսքով, դրանցից կոմպոտ են եփում, մուրաբաներ, պովիդլո ու այլ քաղցր կերակրատեսակներ պատրաստում։

Հոնը սննդակարգի մեջ պետք է ներառել լնդերի արյունահոսության ու քրոնիկական գաստրոէնտերոկոլիտների, ընդհանուր թուլության ու հղիների մոտ տոքսիկոզի ժամանակ։ Գինեկոլոգիական հիվանդները հետվիրահատական շրջանում ախորժակի լավացման համար պետք է հոն ուտեն, իսկ նրանք, ովքեր գրիպով են վարակված, հոնի եփուկը կօգնի իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը։

Ժողովրդական շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հոնն ուտել կորիզներով, քանի որ հենց դրանց մեջ շատ տանին կա։ Մի անհանգստացեք ձեր աղիների համար. կորիզներն անարգել կլքեն այն՝ հընթացս նաև օրգանիզմը մաքրելով։ Եթե հոնի օգտագործման այս տարբերակը ձեզ հարմար չէ, դրանից մորս պատրաստեք։

Դրա համար անհրաժեշտ է՝

Կես կգ հասած հոն, 2 լիտր ջուր, մեղր կամ շաքար՝ ըստ ճաշակի։

Հոնի պտուղները կորիզներով ցածր կրակի վրա եփել 2 ժամից ոչ պակաս։ Եփուկը քամել. հոնն անցկացնել մաղի միջով։ Զանգվածը խառնել եփուկի հետ, ավելացնել մեղր կամ շաքար։ Խմել մեկական բաժակ, օրական 3 անգամ։ Գերազանց կերպով օգնում է իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը, դրականորեն է ազդում միզասեռական համակարգի վրա։

Թութքի դեպքում՝

Անհրաժեշտ է 5 օրվա ընթացքում 2 բաժակ կորիզներով հոն ուտել պտուղների հասունացման շրջանում։ Սա թութքի բուժման հնագույն և շատ գործուն բուժման եղանակներից է։ Եթե ժամանակը բաց է թողնված, ապա օգտվեք գոնե հոնի մուրաբայի հնարավորությունից։ 1-2 լիտրանոց տարայով մուրաբա կերեք, բայց անպայման կորիզներով։ Դրանցում է ողջ գաղտնիքը։

Երիկամաքարային ու միզաքարային հիվանդությունների դեպքում՝

Հավասար քանակությամբ հոն ու վայրի տանձ վերցրեք ու կոմպոտ եփեք և ամեն անգամ՝ ուտելուց հետո, խմեք 1-ական բաժակ։ Սա երիկամների համար շատ օգտակար է՝ բորբոքային պրոցեսների, ավազի առկայության, երիկամներում ու միզածորանում քարեր լինելու դեպքում։

Ռևմատոիդ արթրիտի դեպքում՝

Հոնի 1 թեյի գդալ արմատները 1 բաժակ ջրով եռացնել, թրմել 2 ժամ։ Ռևմատիզմի ու ռևմատոիդ արթրիտի դեպքում ընդունել այդ թուրմից 2 ճաշի գդալ։

Կոնյուկտիվիտի դեպքում՝

Հոնի թերևներից հյութ քամել ու կաթոցիկով 2-3 կաթիլ կաթեցնել աչքերի տարատեսակ հիվանդությունների, կոնյուկտիվիտի դեպքում, անգամ, եթե վերջինս ալերգիկ բնույթի է։

Ականջներում աղմուկի, գլխացավի դեպքում՝

100 գրամ հոնի պտուղների վրա կես լիտր ջուր լցնել, եռացնել 30 րոպե, սառելուց հետո քամել, եփուկի մեջ 2 ճաշի գդալ շաքար կամ 1 ճաշի գդալ մեղր լուծել ու խմել օրական 3 անգամ, 1/3 բաժակ՝ մինչև վիճակի բարելավում արձանագրելը։ Կարելի է նաև հոնի մուրաբա ուտել ձեր քաշի յուրաքանչյուր 10 կգ-ին 1 թեյի գդալի հաշվարկով։

Լեյկոզի դեպքում՝

Լեյկոզի դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ բաղադրատոմսը։ Հոնը թույլ չի տալիս, որ հիվանդությունը զարգանա։ Պետք է 2 ճաշի գդալ հոնի պտուղների վրա 1.5 բաժակ ջուր լցնել, եռացնել, եփել 15-20 րոպե թույլ կրակի վրա, թրմել՝ ծածկելով 8 ժամ, ապա պտուղների պտղամիսը տրորել ու եփուկը կեսական բաժակ խմել առավոտյան քաղցած ստամոքսին և երեկոյան քնելուց առաջ։

Սեռական անկարողության դեմ․ խառնել 3 գ չոր, աղացած կոճապղպեղի արմատ, 3 ճաշի գդալ հոնի մաքրած, մանրացրած պտուղներ, 1 թեյի գդալ մեղր։ Խառնուրդը բաժանել 4 հավասար մասերի ու օրվա ընթացքում ուտել 4 անգամ։ Օգտագործել ուտելուց հետո։

Հոնի 7 հատիկները ոտքերը կփրկեն երակների բորբոքումից ու այտուցից, եթե դրանք կորիզների հետ միասին ուտեք։ Ամեն առավոտ մեկ առ մեկ, իրարից հետևից կերեք այդ 7 պտուղները, մանրամասն ծամելով ու կուլ տալով կորիզների հետ միասին։ Ցանկալի է վրայից սառը ջուր խմել։ Եվ այսպես՝ 7 օր։ Մեկ շաբաթ ընդմիջեք, ապա կրկնեք բուժման կուրսը։

Հակացուցումները՝

Բարձր թթվայնությամբ ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար հոնը հակացուցված է։ Դրա պտուղները հակացուցված են նաև շագանակագեղձի ադենոմայի, պրոստատիտի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Պտուղների ու կորիզների եփուկը կպցնող հատկություն ունի, ինչը նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել փորկապությամբ ուղեկցվող կոլիտների դեպքում։

***

Հոնի բուժական հատկությունները չեն կորչում անգամ եփված վիճակում, այնպես որ ձմռան ամիսներին հոնի մուրաբա վայելելով՝ կարելի է խուսափել իմունիտետի անկումից, տեսողության թուլացումից և հարբուխով հիվանդանալու վտանգից: Հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ:

Դրա քիմիական բաղադրության շնորհիվ ունի ախորժաբեր, հակատենդային հատկություն: Հոնը նաև արյան ճնշումը կարգավորող և անոթային խցանումները կանխող բնական դեղամիջոց է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․