Այս անհարմար զգացողությունը շատ մարդկանց է գիշերվա կեսին արթնացնում, բայց, բարեբախտաբար, այդ դողը 10 րոպեից ավելի չի տևում։ Այնուամենայնիվ, դա կարող է ստիպել ձեզ ցավ զգալ հաջորդ օրը։
Շատ մարդիկ պարզապես ցավազրկում են անում, բայց դա կարող է կրկնվող խնդիր լինել, եթե դուք այդ ցավի աղբյուրը չգտնեք այն ուղղելու համար։
Ստորև դիտարկենք մկանային այդ սպազմերի պատճառները, ինչպես նաև դրանք վերացնելու եղանակները։
Ոտքերի դողի պատճառները
1. Ջրազրկում
Երբ դուք շատ եք քրտնում կամ պարզապես ջուր չեք խմում, ձեր մարմինը կկորցնի էլեկտրոլիտներ, որոնք օգնում են ձեր մկանների ճիշտ աշխատանքին։ Հետևաբար՝ ձեր մարմինը չխոնավեցնելը հավանաբար կհանգեցնի հաճախակի մկանային դողերի։
2. Դուք մրսում եք։
Թեպետ շատ մարդիկ ավելի լավ քնում են սառը սենյակում, ավելի ցուրտ ջերմաստիճանը կարող է մկանների դող հարուցել։ Եթե դուք այնուամենայնիվ գերադասում եք քնել սառը սենյակում, համոզվեք, որ գոնե լավ եք ծածկված, ու չմոռանաք լավ ծածկել ոտքերը։ Սառը ջերմաստիճանի ազդեցությամբ մկանները կարող են պնդանալ ու ոչ ճկուն դառնալ, ինչը կարող է հարուցել մկանների ցավոտ կրճատումներ։
3. Երկար ժամանակ նույն դիրքով եք գտնվում։
Եթե դուք երկար ժամանակ միևնույն դիրքով նստած կամ կանգնած եք, կարող են ի հայտ գալ մկանային սպազմեր հետագայում։ Բարձրակրունկներ հագնող կանայք հատկապես խոցելի են մկանային դողի նկատմամբ, քանի որ այն ոտքերի, ողնաշարի համար հսկայական ծանրաբեռնվածություն է ստեղծում։
4. Առանց ձգումների վարժություններ։
Մարդկանց կողմից կատարվող ամենամեծ սխալներից մեկն առանց մինչև և հետո ձգումներ կատարելու մարզումներն են։ Այն ժամանակ, երբ ֆիզիկական վարժությունները կմեծացնեն ձեր ֆիզիկական վիճակը և ուժը, ձգումների բացակայությունը կարող է ավելի ուշ ցավագին զգացողություններ հարուցել։
Ինչպես կանխել ոտքերի դողը։
1. Տաք ցնցուղ ընդունեք։
Մարզումներից առաջ դուք թեթև վարժանքներ եք անում` մկանները մարզումներին պատրաստելու ու վնասվածքները կանխելու համար։ Նույն կոնցեպցիան ընդունելի է նաև մկանային դողի ի հայտ գալը կանխելու համար։ Եթե ձեր մկանները ցավ են զգում կամ չորություն, պարզապես տաք ցնցուղի տակ մտեք, որպեսզի թեթևացնեք ցավն ու թուլացնեք մկանները։
2. Թթվի ջուր խմեք։
Դու միգուցե լսել եք այս դարավոր միջոցի մասին նախկինում էլ, և շատ մարդիկ դրանից հաջողությամբ օգտվել են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել թթվի ջրի օգտագործման արդյունավետությունն այն հարցում, որ անցկացնեն ոտքերի դողը։ Մի ուսումնասիրություն նույնիսկ ցույց է տվել, որ թթվի ջուրն ավելի լավ է, քան ջուրը։
3. Բանան կերեք։
Մկանների սպազմերը կարող են տեղ գտնել կալիումի ցածր մակարդակի պատճառով։ Բանանը պարունակում է կալիումի ամենաբարձր խտությունը բնության մեջ գոյություն ունեցող ցանկացած այլ սննդամթերքի համեմատությամբ։ Դրա համար էլ հաջորդ անգամ, երբ դուք ոտքերի դող կունենաք, փորձեք 1-2 բանան ուտել` կալիումի ձեր մակարդակը լրացնելու ու ձեր վիճակը թեթևացնելու համար: