Այսօր լրանում է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի մահվան 16-րդ տարին: Նրա հարսը` Մերի Ղազարյանը հրապարակել է Ռուբենի և իրենց փոքրիկի լուսանկարն ու մակագրել այն.
«16 տարի առանց քեզ և քեզ հետ»։
Դեռևս ամիսներ առաջ Ռուբեն Ավոյանը և Մերի Ղազարյանը հայտնել են երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: