Ինչպես 40 օրվա ընթացքում մաքրել արյունը խոլեստերինից




Սիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Խոլեստերինի մակարդակի կարգավորումը կարևոր է լուրջ բարդությունների կանխարգելման համար: Ահա բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, լավացնել արյան շրջանառությունը, նպաստել քաշի նվազեցմանը:

Թվարկված խնդիրների դեմ պայքարում լայնորեն օգտագործվող միջոցներից մեկը սխտորն է: Այն հակաօքսիդանտներ և մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Կիտրոնի հետ համադրելու դեպքում կարող եք ստանալ բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

 

Բաղադրիչներ

3 լիտր եռացրած ջուր
4 կիտրոն
4 պճեղ սխտոր:

Պատրաստման եղանակը

Մանր կտրատեք կիտրոնը, սխտորը, ավելացրեք եռացրած ջուրը, բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ:
Փակեք տարաները, 3 օր դրեք սառնարանում:
Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ՝ առավոտյան քաղցած վիճակում:
Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ:

Ուշադրություն: Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում միայն մեկ անգամ: Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է խորհրդակցել այն նշանակած բժշկի հետ, նախքան այս միջոցն օգտագործելը: Ինքնաբուժումը կարող է բարդությունների պատճառ դառնալ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․