Ճիշտ ինքնագնահատականը հաջողակ և կայացած կին լինելու գրավականն է: Որոշ կանայք և աղջիկներ, ցավոք, տառապում են ցածր ինքնագնահատականից:
Ձեզ ենք ներկայացնում 5 նշան, որ կինն ունի ցածր ինքնագնահատական:
1. Նա չի կարողանում բարձրաձայնել իր ցանկություններն ու նախընտրությունները
Ցածր ինքագնահատականով կանայք կարծում են, որ իրենց կսիրեն միայն այն դեպքում, եթե նրանք լինեն հարմարվող և զիջող: Նրանք ունակ չեն իրենց ասածը առաջ տանելու և պայքարելու դրա համար: Անգամ եթե նրանց ուղիղ հարցնես, թե ինչ են նրանք ուզում, իրենք, միևնույն է, չեն կարողանա դա ասել:
2. Նա միշտ կարծում է, որ ինքը գայթակղիչ չէ
Նմանատիպ կանայք հիմնականում միանգամից նետվում են առաջին պատահած տղամարդու վրա, քանի որ կարծում են, որ ուրիշ էլ ոչ ոք նրանց կողմ չի նայի:
3. Նա մշտապես իրեն համեմատում է այլ կանանց հետ
Նմանատիպ կանայք մշտապես համեմատվում են այլ կանանց հետ և նրանց մրցակից համարում:
4. Նա ունակ չէ ընդունելու օգնություն, նվերներ և իրեն ուղղված տղամարդկային ուշադրություն
Նմանատիպ կանայք իրենց անհարմար են զգում իրենց ուղղված ուշադրությունից: Նրանք պապանձվում են, իրենց կորցնում:
5. Նրան չեն հարգում իր շրջապատի մարդիկ
Եթե դուք ձեզ չհարգեք, ոչ ոք չի հարգի, ուստի և ցածր ինքնագնահատականով կանանց չեն հարգում նաև իրենց շրջապատի մարդիկ: