«Մեջքի գրիժա»․ Միջողային սկավառակի ճողվածքից կարելի է ազատվել. Բաղադրատոմս




Համակարգչի առջև երկար նստելը, չափազանց շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասվածքները, ոչ ճիշտ կեցվածքը, միայն գործոնների ոչ լրիվ ցանկն են, որոնք կարող են հանգեցնել միջողային ճողվածքի առաջացմանը:

Այս բավականաչափ վտանգավոր ու բարդ հիվանդությունն առկա է մոլորակի բնակչության մեկ երրորդ մասի մոտ:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է բուժել միջողային ճողվածքը, նախ պետք է հասկանանք` ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը:

Ողերի միջև գտնվում են միջողային սկավառակներ: Դրանք իրենց տեսակի մեջ ամորտիզատորներ են, որոնք բաղկացած են իրենց խտությամբ խիտ գելի նմանվող նյութերից: Այն պաշտպանված է կռճիկային մանրաթելերով կամ ֆիբրոզ օղակով:

 

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վնասվածքների դեպքում սկավառակի պարունակությունը թափվում է ողնաշարի խողովակի մեջ: Այդ ժամանակ այն սեղմում է նյարդային վերջավորությունները` հարուցելով մեջքի և վերջույթների ցավ:

Միջողային սկավառակի ճողվածքը հաճախ հանդիպում է ողնաշարի պարանոցային ու գոտկատեղային հատվածներում, քանի որ դրանք ամենաշարժունակ բաժիններն են: Վերջույթների թմրելը, փշաքաղվելը և ծակծկվելն ակնհայտորեն միջողային սկավառակի ճողվածքի մասին են խոսում:

Եթե հիվանդությունը բարձիթողի վիճակում է, ապա կարող է անհրաժեշտ լինել վիրահատական միջամտություն: Իսկ ավելի խելամիտ է ժամանակին դրա կանխարգելմամբ զբաղվելը: Որքան շուտ միջոցներ ձեռնարկես, այնքան արագ ու թեթև կարելի է բուժել միջողային սկավառակի ճողվածքն առանց վիրահատության:

Սակայն, եթե ճողվածքն արդեն առկա է, քեզ տանջում է սուր ցավը, իսկ բժշկին դիմելու հնարավորություն չկա, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջողային սկավառակի ճողվածքը ժողովրդական միջոցներով բուժելու տարբերակ:

 

 

Բաղադրիչները`

100 գրամ կապույտ կավի փոշի
200 մլ խնձորի քացախ
սպիտակ կաղամբի 2-3 տերև

Կիրառման եղանակը`

Կավը խառնիր քացախի հետ՝ մինչ պինդ թթվասերի խտության դառնա: Տարան, որի մեջ լցված է խառնուրդը, դիր գոլորշու վրա: Հենց կավը տաքանա, ծամոնանման կդառնա: Խառնուրդը վերցրու կրակի վրայից ու թող, որ մի քանի րոպե սառչի: Ցավող հատվածի վրա քսիր այս խառնուրդը ու վրայից կաղամբ դիր: Վրայից սրբիչ փաթաթիր ու թող, որ այդ կոմպրեսը մնա այնքան, մինչև ցավը վերջնականապես կանցնի:

Հիշեցում։ Որևէ բաղադրատոմս կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետների հետ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․