Սիրված դերասանուհի Աիդա Բաբաջանյանն այժմ նկարահանվում է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։
Դերասանուհին ծնվել է Վրաստանի Ախալցխա բնակավայրում, նախնական արտիստական կրթությունը ստացել է Վրաստանի մայրաքաղաքի խորեոգրաֆիայի ուսումնարանում։
Դերասանուհին 1996 թվականից տեղափոխվել և ապրում է Երևանում։ Տեղափոխվելուց մեկ տարի անց Աիդան արդեն Սունդուկյանի անունը կրող թատրոնի դերասանուհի էր։ Ներգրավված է եղել բազմաթիվ ներկայացումներում։
Աիդա Բաբաջանյանն ունի երկու դուստր՝ Յանա և Անգելինա Բաբաջանյանները։
Անգելինա Բաբաջանյանը «Միսս Հայաստան» 1997-ի տիտղոսակիրն է։
Քչերին է հայտնի, որ Անգելինան՝ Աիդա Բաբաջանյանի դուստրն է։
Նշենք, որ Անգելինա Բաբաջանյանը և Կարեն Մարտիրոսյանն ունեն երկու դուստր և մեկ որդի: