Շատերը պատկերացում չունեն անգամ, թե խաղողի կորիզը որքան օգտակար է: Այն մաքրում է օրգանիզմը, բարելավում է տեսողությունը, սրտի աշխատանքն ու կարգավորում է արյան ճնշումը:
Խաղողի կորիզը օգտակար է ինչպես առողջության, այնպես էլ գեղեցկության, երիտասարդացման ու անգամ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:
1. Պարունակում է հակաօքսիդանտներ
Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆենոլ ու տոկոֆերոլ, որոնք հայտին են որպես հզոր հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ այն պաշտպանում է մարդու օրգանիզմը վտանգավոր ազատ ռադիկալներից, ինչպես նաև օգնում է պաշտպանել մեր բջիջները, հյուսվածքներն ու օրգանները:
2. Պաշտպանում է օրգանիզմը «աղտոտվելուց»
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզը օգնում են պայքարել օրգանիզմի աղտոտվածության դեմ, այդ թվում նաև ծխախոտի քայքայիչ ազդեցությունից: Իհարկե դա չի վերաբերվում երկար տարիներ ծխողներին, իսկ եթե դուք հազվադեպ եք ծխում, ապա այն կոգնի պաշտպանել օրգանիզմը աղտոտվածությունից։
3. Բարելավում է արյան շրջանառությունն ու մաքրում է արյունը
Խաղողի կորիզը բարելավում է արյան շրջանառությունը, կանխում է թրոմբների ձևավորումն ու կառավարում է զարկերակային ճնշումը: Ֆլավոնոիդները օգնում են ամրացնել ու ընդլայնել արյունատար անոթներն ու հաղորդում են նրանց պատերին առաձգականություն: Այն բավականին արդյունավետ մաքրում է արյունը դեղանյութերից ու վնասակար նյութերից: Խաղողի կորիզը խորհուրդ են տալիս օգտագործել բոլոր նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:
4. Օժտված է հակաբակտերիալ ու հակաբորբոքային ազդեցությամբ
Խաղողի կորիզը օժտված է հակաբորբոքային հատկություններով ու շատ օգտակար է ինֆեկցաների դեմ պայքարում: Այն օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում ինչպիսիք են արթրիտը, դերմատիտը, մաշկի հետ կապված խնդիրները, սինուսիտը, կոլիտ, գաստրիտ, միզապարկի ինֆեկցիաները: Այն նաև արդյունավետ մաքրում է մարսողական համակարգի օրգանները:
5. Առողջացնում են մազերն ու կանխում է մազաթափությունը
Շատ օգտակար է մազերի խնամքի դեպքում: Խաղողի կորիզը կարգավորում է արյան շրջանառությունը, որի շնորհիվ կանխվում է մազաթափությունն ու ամրանում են մազարմատները:
6. Կանխում է քաղցկեղածին հիվանդությունների առաջացումը
Շնորհիվ հզոր հակաօքսիդանտների պարունակության, խաղողի կորիզը օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ օրգանիզմը քաղցկեղածին հիվանդություններից պաշտպանող դեղամիջոցների պատրաստման համար(օրինակ մաշկի քաղցկեղի ու շագանակագեղձի բորբոքման դեպքում): Ժողովրդական բժշկության մեջ պնդում են, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են խաղողի կորիզներ, ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով ու ավելի կենսունակ ու առողջ են լինում:
7. Բարելավում է տեսողությունը
Ժողովրդական բժշկության մեջ խաղողի կորիզը համարվում է տեսողության բարելավման ու աչքի հիվանդության բուժման լավագույն միջոցը: Շնորհիվ վիտամին Е-ի բարձր պարունակության, խաղողի կորիզը պահպանում է տեսողությունը, ինչպես նաև հանգստացնում է աչքերը։
8. Մաշկի արդյունավետ խնամք
Խաղողի կորիզը օգնում են մաշկին մնալ առողջ ու երիտասարդ, քանի որ այն պարունակում է կոլագեն ու ռեսվերատրոլ, որոնք հանդիսանում են հիմքային բաղադրիչներ մաշկի վաղաժամ ծերացման դեմ պայքարում:
Մեր օրերում գոյություն ունեն խաղողի կորիզի հիման վրա պատրոստվող մի շարք նրբաքսուքներ, որոնք օգնում են պայքարել մաշկի լարվածության, ակնեի ու սև կետերի դեմ: Այն շատ օգտակար է նաև մաշկի էլաստիկության բարձրացման համար: