Ինչպե՞ս են ամենօրյա ապրումներն ազդում առողջության վրա




Կանոնավոր սթրեսի և հուզական ծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ հիվանդություններ են առաջանում։

Вести պարբերականի փոխանցմամբ՝ «Ամենակարևորների մասին» հաղորդաշարի ընթացքում կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Գալինա Տկաչենկոն պատմել է, թե ինչպես է սթրեսն ազդում մեր օրգանիզմի վրա։

Բժիշկը նշել է, որ ամեն ինչ վերահսկելու ցանկությունը, կենտրոնացման ու հիշողության հետ կապված խնդիրները քրոնիկական սթրեսի ախտանիշներ են։ Երկարատև ծանր սթրեսը հանգեցնում է տարբեր հիվանդությունների սրման։



Գլխացավեր, մկանային ցավեր

Սթրեսի ժամանակ արտազատվում է մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին, ինչը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի լարվածության։

«Տևական լարվածությունից կարող են առաջանալ տեղային ցավեր՝ մեջքի, պարանոցի մկանային ցավեր և, իհարկե, գլխացավեր», – ընդգծել է մասնագետը։

Նյութափոխանակության համախտանիշ

Բացի այդ սթրեսի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ սթրեսի հորմոն՝ կորտիզոլ։ Բժշկի խոսքով՝ կորտիզոլը կարող է դանդաղեցնել մարսողության գործընթացը։

«Շատ հաճախ սթրեսի ժամանակ մենք չափից շատ ենք ուտում, հետևաբար ավելորդ քաշ է առաջանում», – հավելել է Գալինա Տկաչենկոն։

Շնչառական անբավարարություն

Սթրեսային իրավիճակների պատճառով նյարդային հողի վրա մարդու մոտ կարող է առաջանալ բրոնխոսպազմ։

«Սթրեսի հետևանքով կարող է լինել բրոնխային ասթմայի սրացում», – ասել է կլինիկական հոգեբանը։

Անքնություն

Անքնությունը սթրեսի ամենատարածված ախտանիշն է։ Բացի այդ, անքնությունը մեծացնում է դիաբետի զարգացման վտանգը։

Բորբոքային հիվանդություններ

Կորտիզոլը սթրեսի հորմոն է, որը նվազեցնում է իմունիտետը և խթանում բորբոքային ցիտոկինների առաջացումը։ Իսկ ցիտոկինները հանգեցնում են բորբոքման ախտանիշների առաջացմանն ու քրոնիկ հիվանդությունների սրացմանը։

Զարկերակային հիպերտոնիա

Սթրեսին ի պատասխան՝ արագանում է սրտի ռիթմը, մեծանում է արյան րոպեական ծավալը, և արյան հոսքը դեպի մկաններ մեծանում է։

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․