Ինչ չեն անում խելացի մարդիկ




Ի՞նչ եք մտածում, երբ ինչ-որ մեկի մասին ասում են, որ նա խելացի է: Հավանաբար մտածում եք, որ նա ունի բարձր ինտելեկտ: Խելացի մարդիկ միշտ կամ գրեթե միշտ լինում են հիմնականում աշխատասեր և շնորհակալ:

Իրենք իրենց պատկերացնում են որպես աշխարհի մի փոքր մասնիկ և գիտակցում, որ կարող են մեծ ծրագրեր իրականացնել: Նրանք չեն անում հետևյալ քայլերը՝

Խելացի մարդիկ գիտեն, որ հաղթանակն առանց խոչընդոտների չի տրվում: Նրանք անցյալը թողնում են հենց անցյալում՝ գիտակցելով, որ «ինչ եղել է, եղել է»: Նրանք իրենց սխալները համարում են լավ հնարավորություն՝ աճելու և ավելի լավը լինելու համար:

Խելացի մարդիկ գիտեն, որ իրենք իրենց մտքերի ենթակայության տակ են: Իրենց մտքերը նրանք կենտրոնացնում են միայն դրական երևույթների վրա: Նրանք գիտեն, որ կյանքը կարող է ավելի թեթև լինել, երբ սկսեն օգտագործել իրենց երազելու, ստեղծագործելու և սիրելու հնարավորությունը:

Բոլոր մարդիկ էլ միշտ ունեն, ունեցել են և կունենան խնդիրներ: Խնդիրներ կարող են լինել աշխատավայրում, կարող են լինել ֆինանսական, ընտանեկան և առողջական: Խելացի մարդիկ այդ ամենն ընդունում են որպես մարտահրավեր և փնտրում այդ խնդիրների դիվանագիտական լուծումը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում նրանք մի լավ խորը շունչ են քաշում և շարունակում կյանքը: Նրանք քաջություն ունեն դեմ գնալ ամեն տեսակ խնդիրների:

Նրանք ունակ են յուրաքանչյուր խնդրի նայել որպես ավելի լավը լինելու հնարավորության:
Խելացի մարդիկ թույլ չեն տալիս, որ այլոց բացասական կարծիքներն իրենց հետ պահեն լիարժեք երջանիկ լինելուց և հաջողություններից: Աշխարհը լիքն է ցինիկ, անտանելի մարդկանցով, բայց խելացիները նրանց, այսպես ասած, մի կողմ են դնում:

Նրանք փորձում են շրջապատված լինել խելացի մարդկանցով, ովքեր իրենց հետ կիսում են արժեքները: Այսպիսի ասացվածք կա՝ «Եթե դու ամենախելացին ես այդ սենյակում, նշանակում է՝ սխալ տեղում ես»:

Խելացի մարդիկ անիմաստ չեն վատնում ժամանակը: Նրանք իրենց սովորությունները դարձնում են ավելի պրոդուկտիվ և անում այնպես, որ դրանք իրականություն դառնան ավելի հեշտությամբ: Անիմաստ առաջադրանքներին ժամանակ չեն տրամադրում, միևնույն ժամանակ գիտակցում են, որ չի կարելի անընդհատ աշխատել: Ուղեղն էլ հանգստի կարիք ունի:

Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ իրադարձությունները տեղի են ունենում բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր գիտեն սպասել: Այսօր աշխարհն ապրում է այնպիսի ժամանակներ, երբ լավ իրադարձությունները լինում են ակնթարթային: Այլ խոսքով ասած՝ սպասում ենք, որ ամեն ինչ տրվի արագ և հեշտությամբ:

Խելացի մարդիկ շրջապատում փնտրում են այլ խելացի մարդկանց: Նրանք ժամանակ են տրամադրում ընտանիքին, ընկերներին, ծանոթ մարդկանց, ովքեր կյանքի իմաստն ըմբռնում են այնպես, ինչպես իրենք: Նրանք գիտակցում են, որ ժամանակը սահմանափակ է, գնահատում են այն և հեռու մնում բացասական մարդկանց ներկայությունցի: Այսպիսի մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են պոզիտիվ, ինտելեկտուալ և կենսուրախ մարդկանց հետ:

Երբեք չեք լսի, որ խելացի մարդն ասի՝ ես խելացի եմ: Պատճառն այն է, որ խելացի մարդիկ ավելի զուսպ են լինում: Իրենք հպարտանում են իրենց զսպվածությամբ, չեն հպարտանում իրենց հաղթանակների և ձեռքբերումների համար:

Շնորհակալություն հայտնեք: Սա շատ կարևոր է, իհարկե, եթե ուզում եք «խելացի» երևալ: Խելացի մարդիկ հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ մի հասարակ արարքով, օրինակ՝ անծանոթ մարդուն ժպտալով, կարելի է փոխել իրենց և ինչ-որ մեկի կյանքը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․