Այս տարիքում են կանայք ամենից հաճախ դավաճանում (ըստ վիճակագրության)




Իհարկե, դավաճանելը կախված է ոչ միայն խաբողի տարիքից։ Այստեղ կարևոր են մի շարք գործոններ։

Արդյոք զուգընկերները կանոնավո՞ր են ինտիմ հարաբերություններ ունենում, հարգո՞ւմ են միմյանց, տղամարդը երեք վրացիների և մոլդովացու մասին հիմար անեկդոտ է պատմո՞ւմ իր զուգընկերոջ ներկայությամբ։

Ընդհանուր առմամբ, գործոնները շատ են. Սակայն, ինչպես ցույց է տվել վերջին ուսումնասիրությունը, կանայք ունեն որոշակի տարիք, որի ժամանակ նրանք հատկապես ձգտում են դավաճանել իրենց զուգընկերոջը:

Հետազոտությունն անցկացրել է Victoria Milans անվամբ ծանոթությունների կայքը: Կայքն, ի դեպ, մասնագիտացած է արտաամուսնական կապերի մեջ։ Այո՛, այդպիսի մարդիկ կան քայքայվող Արևմուտքում։

Պարզվել է, որ կայքում գրանցված կանանց ճնշող մեծամասնությունը դավաճանության անդիմադրելի փափագ է զգացել 36 տարեկանում:

Վերջերս նույն կայքը հարցում է անցկացրել այն մասին, թե որ տարիքում են կանայք ամուսնանում։ Պարզվել է, որ միջինը 29 տարեկան է։ Այսպիսով, ըստ երևույթին, առասպելն այն մասին, որ յոթ տարի անց ընտանեկան կյանքը դադարում է թվալ այնպիսի վայրի անսանձ արկած, ինչպիսին սկզբում էր, այնքան էլ առասպել չէ:

Բայց մի շտապեք թեթեւացած արտաշնչել, եթե ձեր զուգընկերն արդեն 39 տարեկան է։ Ամեն դեպքում արժե զգուշանալ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․