Իմ տատիկը 82 տարեկանում գաղափար չուներ, թե ինչ է հոդացավը, ոտքերում` ծանրությունը, ողնաշարի կոտրատվելը: Իսկ դրա պատճառը հրաշագործ միջոցն էր, որ հենց ինքն էր պատրաստում:
Իսկապես ավելի լավ, գործուն դեղամիջոց ես երբևէ չէի էլ փորձել:
Մի անգամ պարանոցի ցավին այլևս չդիմանալով` ես օգտվեցի տատիկիս խորհրդից ու այդ խառնուրդով մերսեցի պարանոցս, որն այնպես էր ցավում, որ երկար ժամանակ անգամ նստել չէի կարողանում:
Չեք հավատա, բայց 2 օր անց ես այնպիսի թեթևություն զգացի, ասես ուսերիցս քարերով լի պարկ ընկավ, իսկ 4 օր հետո ընդհանրապես մոռացա, որ վիզս ցավում էր:
Այս խառնուրդը բուժում է ռադիկուլիտը, արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզը, մի խոսքով, այն ամենը, ինչը կապված է հոդերի ու ողնուղեղային հյուսվածքի հետ:
Բաղադրատոմսը`
300 գրամ սպիրտ
1 շիշ կամ 10 մլ կամֆորայի սպիրտ
1 շիշ կամ 10 մլ յոդ
10 հաբ անալգին
Պատրաստման եղանակը`
Բոլոր բաղադրամասերը խառնել, մութ տեղում թրմել 21 օր, և արդեն կարելի է օգտագործել:
Քսել ցավող մասին գիշերը ու կապել բրդյա կտորով ու պառկել քնելու:
Կարելի է նաև ցերեկը քսել, եթե փողոց դուրս չեք գալու:
10 օր քսել, ապա 5 օր ընդմիջում տալ, հետո կրկին 10 օր քսել, եթե դեռ ցավում է:
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: