«Առանց դեմքի» ծնված տղան կերպարանափոխվեց վիրաբույժի ջանքերի շնորհիվ




Այս արտասովոր երեխան ծնվել է Մարոկոյում։ Երբ փոքրիկ Յայան լույս աշխարհ եկավ, բուժքույրերից մեկը, տեսնելով նրան, չկարողացավ զսպել հույզերը և ուղղակի դուրս վազեց ծննդաբերական սենյակից։ Սակայն, զարմանալի չէ, քանի որ երեխան ընդհանրապես նման չէր մյուս նորածիններին։



Բանն այն է, որ Յայան ծնվել է առանց դեմքի հատվածի։ Ինչպես բացատրել են բժիշկները, որոշակի փուլում պտուղը սկսել է սխալ զարգանալ, և գանգի ոսկորները միասին չեն աճել, ինչպես սպասվում էր։ Երեխայի մոտ բացակայում էին վերին ծնոտը, աչքերը և քիթը։



Մնացած բոլոր առումներով տղան առողջ էր։ Առաջին իսկ օրերից ծնողները սկսեցին բժիշկ փնտրել, ով կստանձներ վերականգնողական վիրահատությունը, սակայն տեղի վիրաբույժները հրաժարվեցին՝ համարելով, որ միջամտությունը կարող է չափազանց ռիսկային լինել:



Յայայի ծնողները իրենց որդու նկարները տեղադրեցին համացանցում` հույս ունենալով գտնել համապատասխան բժշկին։ Եվ նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ։ Ավստրալիացի վիրաբույժ Թոնի Հոլմսը, ով նախկինում հայտնի էր դարձել սիամական երկվորյակների ամենադժվար բաժանումն իրականացնելով, համաձայնեց ստանձնել վիրահատությունը:




Յայայի առաջին վիրահատությունը տեւել է 20 ժամ, սակայն դրա շնորհիվ տղայի դեմքը փոխվեց։ Նա ստիպված կլինի եւս մի քանի նմանատիպ վիրահատություններ անցնել։ Բժիշկը կարծում է, որ այժմ Յայան կկարողանա սովորել խոսել, քանի որ նրա ձայնալարերը կատարյալ վիճակում են։ Վիրաբույժի տաղանդի շնորհիվ տղան կկարողանա նորմալ, լիարժեք կյանքով ապրել:








Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․