Միթհուն Չաքրաբորթին հայտնի դերասան է, սակայն միայն հնդկական կինոյի սիրահարները կճանաչեն նրան:
Դերասանը 3 որդի ունի, գեղեցկուհի դուստր:
Ի տարբերություն եղբայրների՝ Դիշանին Միթհունի հարազատ երեխան չէ: Հարազատ ծնողները, ովքեր անհայտ մնացին, աղջկան աղբարկղն էին նետել:
Որոշ աղբյուրներ պնդում են, որ այնտեղ նրան անձամբ Միթհունը գտավ և տուն տարավ: Այլ աղբյուրների տեղեկացմամբ՝ Միթհունն աղբամանը նետված աղջկա մասին դեպքից մի քանի օր անց իմացավ: Սակայն տղամարդու հետագա գործողություններն ամեն տեղ նույն կերպ են նկարագրվում: Առանց երկար մտածելու դերասանը փոքրիկին իր ընտանիք ընդունեց:
Դիշանին մեծացավ և դարձավ շատ պարբերականների վկայությամբ՝ Հնդկաստանի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Միթհունի ընտանիքում աղջկան բոլորն են սիրում:
Դիշանին պատրաստվում է հոր և եղբայրների ճանապարհով գնալ: Միթհունի որդիները հորից դերասանական տաղանդն են ժառանգել, արդեն նկարահանվում են կինոյում: Իսկ Դիշանին դեռ սովորում է որպես դերասանուհի: Նա արդեն իր երկրպագուներն ունի:
Աղջիկը միշտ իմացել է, որ Միթհունի հարազատ աղջիկը չէ: Այնուամենայնիվ, խոստովանում է՝ Չաքրաբորթի ընտանիքում իրեն երբեք չեն նեղացրել: Խորթ ծնողները նրան շատ են սիրում, արքայադստեր պես են վերաբերվում: