Ֆրանսուհիներն ունեն սիրած արտահայտություն. «Իդեալական մայրեր գոյություն չունեն»:
Պամելա Դրուկերմանը 3 երեխաների մայր է և գրող, ով գրել է «Ֆրանսիացի երեխաները կերակուրը չեն թքում» բեսթսելլերը: Այս գրքում նա պատմում է, թե ինչու են ֆրանսիացի երեխաներն այդքան լսող, իսկ մայրերը նույնիսկ երեխաներին կրծքով կերակրելու ժամանակահատվածում ունենում են ժամանակ իրենց և իրենց ամուսինների համար:
1. Իդեալական մայրեր գոյություն չունեն
Նրանք չեն էլ աշխատում լինել իդեալական: Նրանք աշխատում են երեխաների մեջ դաստիարակել ուշադրության կենտրոնացում, շփվողականություն և ինքնատիրապետում, այն ժամանակ, երբ ուրիշ մայրեր ստիպում են երեխաներին սովորել թվերն ու տառերը:
2. Դուք պետք է միշտ ունենաք եկամտի սեփական աղբյուր
Եթե նույնիսկ Դուք ունեք լավ վաստակող ամուսին, չի բացառվում, որ մի օր այդ ամենը կփլուզվի: Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի:
3. Պետք չէ ամբողջ կյանքը նվիրել երեխային
Ֆրանսուհիները համոզված են. եթե Դուք պտտվում եք միայն երեխայի շուրջ, դա առաջին հերթին վատ է հենց երեխայի համար:
4. Ժամանակ առ ժամանակ հեռանալով երեխայից՝ Դուք դառնում եք ավելի լավ մայր
Եթե երեխան միշտ զգա Ձեր ներկայությունը, նա կյանքում կարող է դառնալ ոչ ինքնուրույն: Այնպես արեք, որ երեխան հասցնի կարոտել Ձեզ:
5. Մոռացեք մեղքի զգացողության մասին
Մեղքի զգացողություն մի ունեցեք երեխայի առաջ այն բանի համար, որ Դուք աշխատում եք: Գլխավորը Ձեր ազատ ժամանակ երեխայի հետ շփվելն է: Լսեք նրան, խաղացեք նրա հետ և սովորեցրեք համբերություն:
6. Մի դարձեք «տաքսի մայրիկ»
Մի փորձեք երեխային տարբեր խմբակների տանելով՝ կոմպենսացնել Ձեր բացակայությունը:
7. Ծնողների հարաբերություններում կա մաս, որտեղ երեխան չի մասնակցում
Մի մոռացեք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է: Ուշադրություն հատկացրեք ոչ միայն երեխային, այլ նաև ամուսնուն: Ֆրանսիայում ծնողների ամբողջ տարածությունը պատկանում է երեխային միայն առաջին 3 ամիսներին:
8. Մի պահանջեք ամուսնուց իրավահավասար մասնակցություն տնային գործերում և երեխաների խնամքում
Եթե նույնիսկ Դուք շատ եք աշխատում, մի ստիպեք ամուսնուն Ձեր չափ զբաղվել տնային գործերով:
9. Երեկոյան մեծահասակների ժամանակն է, իսկ ամսվա մեջ 1 հանգստյան օրը՝ Ձեր «մեղրաուիքենդը»
10. Բոսը Դուք եք
Պամելան գրում է. «Դա ամենադժվար կանոնն է ֆրանսիական դաստիարակության մեջ: Գիտակցել, որ որոշումները ես եմ կայացնում: Ես բոսն եմ: Ոչ թե դիկտատոր, դա էական է, այլ բոս: Ես երեխաներին շատ ազատություն եմ տալիս այնտեղ, որտեղ հնարավոր է՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, բայց որոշումը կայացնում եմ ես: Հիշեք այդ մասին, Ձեր սեփական ընտանեկան բուրգի գագաթին հենց Դուք եք: Ոչ երեխաները, ոչ Ձեր ծնողները, ոչ ուսուցիչները, և ոչ դայակները: Զորահանդեսի հրամանատարը Դուք եք և միայն Դուք»: