«Քամուծ քշվածները» Մարգարեթ Միտչելի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ է։
Այս ֆիլմը մինչև հիմա ռեկորդակիր է համարվում ստացված «Օսկարների» թվով. 8 մրցանակ, որոնցից 2-ը՝ պատվավոր։
Այսօր այս ֆիլմից 10 մեջբերում ենք ներկայացնում, որոնք մենք միայն տարիների ընթացքում ենք սկսում խորությամբ ընկալել։
1. «Ես այս մասին չեմ մտածի այսօր, ես այդ մասին վաղը կմտածեմ»։
2. «—Ես ձեզ սիրում եմ։ — Դա ձեր խնդիրն է»։
3. «Մահ, հարկեր, ծննդաբերություն. ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը չեն լինում ժամանակին»։
4. «Կյանքը պարտավոր չէ մեզ տալ այն, ինչ մենք ակնկալում ենք։ Պետք է վերցնել այն, ինչ այն տալիս է, և շնորհակալ լինել հենց նրա համար, որ դա այդպես է և ոչ թե ավելի վատ»։
5. «Միայն կորցնելով ձեր այսպես կոչված վարկանիշը, դուք սկսում եք հասկանալ, թե ինչպիսի բեռ է դա և որքան լավն է այդ գնով ձեռք բերված ազատությունը»։
6. «Ավելի լավ է ճակատիդ գնդակ ստանաս, քան հիմարին՝ կին»։
7. «Ինչ ծանր բեռ են համեստությունն ու նրբանկատությունը»։
8. «Երջանիկ ամուսնության համար միայն սերը բավական չէ»։
9. «Արցունքները կարող են իմաստ ունենալ, եթե կողքիդ այնպիսի տղամարդ է, որից կարող ես դրանով ինչ–որ մի բան ստանալ»։
10. «Եթե ես երբևէ ուժեղ եմ եղել, ապա միայն այն պատճառով, որ նա իմ թիկունքին կանգնած է եղել»։