Օսլան կենցաղում օգտագործելու 13 խորամանկ եղանակ, որոնց մասին գուցե չգիտես





Օսլան (крахмал) կենցաղում օգտագործելու 13 խորամանկ եղանակ:

1. Կաշվե իրերի խնամք

Հետքի վրա օսլա լցրու և սրբիր թաց սպունգով: Թող որոշ ժամանակ, որպեսզի բիծը մաքրվի:

2. Մաքրում է կենդանիների մորթին

Եթե քո ընտանի կենդանին վախենում է ջրից, այս հնարքը քեզ համար է: Շան կամ կատվի մորթու վրա օսլա լցրու և մաքրիր հատուկ խոզանակով:

3. Վերացնում է կատվի հոտը

Մի պտղունց փոշին հեշտությամբ կվերացնի կատվի տհաճ հոտը կահույքի և գորգի վրայից: Լցրու հետքի վրա, հետո լվա ջրով:

4. Մաքրում է զամշե իրերը

Օսլան լցրու իրի վրա, սպասիր և զգուշությամբ մաքրիր խոզանակով:

5. Օգնում է արևային այրվածքների դեպքում

Օսլան լուծիր ջրում և խառնուրդով սրբիր խնդրահարույց մասերը: Շատ արագ թեթևություն կզգաս:

6. Թարմացնում է մազերը

Փոշին լցրու մազարմատների վրա և լավ սանրիր: Օսլան յուղոտությունը կոսմետիկ թանկարժեք միջոցներից լավ կվերացնի:

7. Պայքարում է տհաճ հոտի դեմ

Եթե հին կոշիկներից վատ հոտ է գալիս, օսլան կլուծի այդ խնդիրը: Կոշիկի մեջ օսլա լցրու և թող գիշերը մնա: Այդ ընթացքում հոտը և կեղտը կմաքրվեն:

8. Մաքրում է հին խաղալիքները

Կեղտոտ փափուկ խաղալիքներին նոր կյանք տալու համար դրանք դիր օսլայով փաթեթի մեջ, թափահարիր մի քանի անգամ և թող գիշերը մնա: Առավոտյան խաղալիքը փոշեկուլով մաքրիր:

9. Փրկում է զեֆիրը

Եթե զեֆիրը տոպրակի մեջ իրար է կպել, այնտեղ 4 գդալ օսլա լցրու և թափահարիր: Զեֆիրներն առանց դժվարության կանջատվեն, համը նախկինը կմնա:

10. Պատուհանների վրա հետքեր չի թողնում

Մի պտղունց օսլան մաքրող միջոցի մեջ պատուհանները լվալը կհեշտացնի և դրանք իդեալականորեն կմաքրի:

11. Փայլեցնում է արծաթը

Մի քիչ օսլա ավելացրու ջրին, արծաթդ կփայլի, ինչպես նորը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․