Մարդկանց մեծ մասի համար սոցիումից ամբողջովին կտրվելը շատ ցավոտ է լինում:
Դրանում համոզվեցին բրիտանական Channel 5 հեռուստաալիքի մասնագետները In Solitude (միայնության մեջ) հեռուստաշոուի նկարահանման ժամանակ:
Յուրահատուկ նախագծին մասնակցել համաձայնվեց 5 կամավոր:
Պայմանագրի պայմաններով՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է 5 օր անցկացներ ոչ մեծ սենյակում առանց շրջապատող աշխարհի հետ որևէ շփման:
Սենյակում կար լվացարան, մահճակալ, բավարար սնունդ:
Յուրաքանչյուրին թույլ տվեցին 3-ական իր վերցնել հետը՝ պայմանով, որ դրանց մեջ էլեկտրոնային սարքավորումներ չկան:
Մասնակիցներից 28-ամյա ապագա բուժքույր Չարմեյնը, ով կարծում էր, թե ավելի երկար կդիմանար ինքն իր հետ, չկարողացավ մեկուսի դիմանալ 4 ժամից ավել:
Նրա խոսքով՝ սկզբում ձանձրացավ, հետո եկավ խուճապի և կարոտի նոպաների հերթը:
Չարմեյնն առաջինը դուրս եկավ ծրագրից:
Հաջորդը հեռուստահաղոդավար Ջորջն էր: Նա մեկ օր հանգիստ նստեց, հետո մշտապես ակտիվ տղամարդը սկսեց ագրեսիայի նոպաներ ունենալ:
36-ամյա միայնակ մայր Սառան Բելֆաստից կարողացավ դիմանալ 5 օր, թեև նրան հետևող հոգեբանները սկսեցին անհանգստանալ:
Սկզբում Սառան տառապում էր անբացատրելի տագնապից:
Հետո սկսեց հալուցինացիաներ տեսնել, նշված ժամկետի ավարտին պարզապես ուժասպառ պառկած էր:
28-ամյա Լլոյդը ձանձրույթից սկսեց խոսել տեսախցիկների հետ և նույնիսկ դեմքով դեպի պատն էր կանգնել, բայց դիմացավ 5 օր:
Ամենահեշտը Լյուսիի դեպքում էր:
Բլոգերը հետը վերցրել էր մարկերներ և թղթեր: 5 օրերի ընթացքւոմ նկարեց՝ ընդմիջում անելով միայն ուտելու, հիգիենայի և սնվելու համար: Պարզվեց՝ նրա սթրեսը նվազագույնն էր: