«Բաստուրմա»՝ մեր ձեռքերով. Բաղադրատոմս





Բաստուրման կովկասյան ժողովուրդների մոտ մեծ պահանջարկ ունեցող ապուխտ է:

Այն պատրաստվում է տավարի մսից, որի արտադրման ժամանակ չի պահանջվում ջերմային մշակում և ծխեցում:

Չնայած բաստուրման պատրաստվում է առանց ջերմային մշակման և ծխեցման, այն դյուրամարս է, նրա մեջ սպիտակուցային ազոտը 6000-6500մգ/% է և ընդհանուր ազոտի պարունակությունը մոտ 2 անգամ գերազանցում է հում ապխտած և կիսաապխտած երշիկների մեջ գտնվող համապատասխան ազոտների քանակին:

Ներկայացնում ենք տան պայմաններում բաստուրմա պատրաստելու հեշտ, արագ և համեղ բաղադրատոմս:

 


Բաստուրմա բառը թուրքերեն է (bastırma - «սեղմված»): Թյուրք քոչվորները պատրաստում էին այն շարժման ընթացքում. դնում էին հորթի սուկին ձիու թամբի տակ, որտեղ այն ջրազրկվում էր ու ներծծվում ձիու քրտինքի աղով: 11-րդ դարում հայերը հնարեցին բաստուրմայի սեփական՝ «նստակյաց» տարբերակ:

Միսը մեկ շաբաթ մշակում էին սառը, թանձր աղի լուծույթով, հետո ևս մեկ շաբաթ թողնում ծանրության տակ ու սառը տեղում մեկ օր կախելով՝ ծածկում չամանով: Չամանը ծեծում են կծու բիբարով, սխտորով ու մի քիչ տապակած ալյուրով: Բաստուրման ուտում են ոչ միայն որպես սառը ուտեստ:

Հնում այս մսից պատրաստում էին զանազան ճաշեր. այսօր էլ անում են բաստուրմայով ձվածեղ: Դրա համար պետք է թավայում մեկ-երկու րոպե տապակել բաստուրմայի բարակ կտորները, ավելացնել հարած ձվեր, առատորեն ավելացնել կանաչի: Նախաճաշը պատրաստ է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․