«Կաղամբով Պրովանսալ» ֆրանսիական աղցանի բաղադրատոմսը





Պատրաստեք կաղամբ պրովանսալ հետևյալ բաղադրատոմսով։

ԿԱՂԱՄԲ ՊՐՈՎԱՆՍԱԼ-ը Ֆրանսիական աղցան է և կարելի է մատուցել տոնական սեղաններին:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները,
որպեսզի պատրաստեք կաղամբ պրովանսալ

կաղամբ 4 կգ
գազար 1 կգ
չամիչ
շաքարավազ1 թեյի բաժակ
աղ 2 ճաշի գդալ
քացախ 2 ճաշի գդալ
ձեթ 1 թեյի բաժակ
սխտոր 2պճեղ

Ինչպես պատրաստել կաղամբ պրովանսալ

Այս ուտեստը շատ արագ է պատրաստվում, սակայն երկար պահել հնարավոր չէ, առավելագույնը մի քանի օր: Կաղամբը կտրատել քառակուսիներով, ձեռքով տրորել, որ հյութ դուրս գա և փափկի:

Գազարը ձողիկների վերածել: Սխտորը մանրացնել, խառնել այս ամենը կազամբին, ավելացնել չամիչ: Լցնել ապակյա կամ կերամիկական տարայի մեջ: Կաթսայի մեջ լցնել մեկ լիտր ջուր:

Ավելացնել մեկ բաժակ շաքարավազ, երկու լիքը ճաշի գդալ աղ, եռացնել: Ավելացնել մեկ բաժակ բուսայուղ և երկու գդալ 80 տոկոսանոց քացախ: Եթե սեղանի քացախ է, լցնել մոտ 120 մլ:

Նորից եռացնել, լցնել բանջարեղենի վրա: Վեց ժամ թողնել տաք տեղում: Հետո տեղափոխել սառնարանի մեջ: Օգտագործել` հիշելով, որ այն պահում են երկու շաբաթից ոչ ավելի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․