ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է վերջին տարվա կտրվածքով նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը:
Ըստ այդմ աղջիկներին տրվող անունների առաջին 10-յակում հետևյալ անուններն են՝
Նարե,
Մարիա,
Արփի,
Մանե,
Անգելինա,
Մարի,
Եվա,
Մարիամ,
Անահիտ,
Սոֆի
Տղաներին տրվող անունների առաջին 10-յակում են՝
Դավիթ,
Նարեկ,
Մոնթե,
Տիգրան,
Արեգ,
Հայկ,
Մարկ,
Միքայել,
Ալեքս,
Արեն:
Ամենասիրված անունների նշանակությունը՝
Նարե
Նարե - մայրություն, հայուհի (հին հայ․)։ Պարսկական տարբերակով՝ նուրբ աղջիկ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ հայկական արական Նարեկ անվան իգական համարժեքն է:
Մարիա
Մարիա - Mare՝ ծով բառից (լատ․)։ Մարինե - ծովի դուստր։ Մարի – եբր. նշանակում է «օժտված»:
Մարիաննա – երկու անունների՝ Մարիամ Աստվածածնի և իր մոր Աննայի անուններից, որ կրկնակի օրհնության խորհրդանիշ է: Նշանակում է՝ լքյալ, շնորհ ունեցող (լատ․)։ Մարի – եբր. նշանակում է «օժտված»:
Արփի
Արփի, Արփենիկ (Արփինե) - արեգակ (հայ․)։ Հայկական արփի՝ «արև» բառի քնքույշ ձևն է:
Մանե
Մանե - առավոտ։ Ըստ այլ վարկածի՝ եբր. Մանանա անվան կրճատ ձևն է: Մանանա՝ եբր. թարգմանվում է «ինչ է սա» կամ «ապրուստ»: Հին կտակարանում երկնքից իջած «Հրեշտակների հաց» կոչվող, գինձի սերմերի նման մանր ու սպիտակ անհայտ ծագման կերակուր էր՝ նման մեղրախորիսխով գաթայի անուշ համին:
Անգելինա
Անգելինա – հուն. նշանակում է «պատգամաբեր» կամ «հրեշտակ»: Անժելա - հրեշտակ (ֆրանս․)։
Մարի
Մարի – եբր. նշանակում է «օժտված»:
Մարիա - Mare՝ ծով բառից (լատ․)։ Մարինե - ծովի դուստր (լատիներեն)։ Մարիաննա – երկու անունների՝ Մարիամ Աստվածածնի և իր մոր Աննայի անուններից, որ կրկնակի օրհնության խորհրդանիշ է: Նշանակում է՝ լքյալ, շնորհ ունեցող (լատ․)։
Եվա
Եվա - կյանք։ Եբրայերեն khava «կյանք» կամ «կյանք տվող»: Սա Ադամի կողմից Աստծո ստեղծած կինն էր, մարդկության հախահայրը, ով առաջինը մեղք գործեց ու անհնազադությամբ ճաշակեց դրախտի արգելված ծառի պտուղը:
Մարիամ
Մարիամ (Մարիա) – եբր. Maryam, որ նշանակում է «աստծուց սիրված», «դառնության ծով» կամ «ծովային աստղ»: Սուրբ կույս Աստվածածնի անունն է, բոլոր կանանցից ամենաերանելին, մեր Փրկչի Հիսուսի Մայրը: Մարիետա - Մարիամ անվան ձևափոխված տարբերակ է։
Անահիտ
Անահիտ- անպիղծ, անարատ, անապական (հայ․)։ Անահիտ՝ զենդ. Anahita, պահլ. Anahit, պարսից հին աստվածներից է: Հեթանոսական Հայաստանում Պարսկաստանից փոխառված ամենահայտնի կուռքերից մեկն էր:
Սոֆի
Սոֆի, Սոֆյա - իմաստուն (հուն․)։ Նշանակում է «գերիմաստություն Աստծո»:
Տղաներին տրվող անուններ։
Դավիթ
Չնայած շատերը պնդում են, որ Դավիթը հայկական անուն չէ, բայց բազմաթիվ փորձագետներ այդպես չեն կարծում: Օտար անունը «Դավիդ» է, իսկ հայերեն տարբերակը «Դավիթ»: Հայաստանում ծնողները, ի պատիվ հայտնի էպոսի մեծ հերոս Սասունցի Դավթի, իրենց որդիներին Դավիթ են անվանում:
Դավիդ - գեղեցկատես կամ սիրեցյալ։ Նշանակում է նաև «առատաձեռն»։ Աստվածաշնչյան ամենահայտի անձերից է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաև կոչում է Դավիդի որդի։
Նարեկ
Նարեկ- Նարեկ գյուղի անունից (հայ․): Հայերը «Նարեկ» են կոչել գիրքը (գրքի իրական անունը «Մատյան Ողբերգության» է), որը գրվել է միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կողմից: «Մատյան Ողբերգության»-ը համարվում էր բուժիչ գիրք, բժշկարան: Բայց իրականում անունը գալիս է Նարեկ գյուղից:
Մոնթե
Այս գեղեցիկ և սիրված անունը դրվում է ի պատիվ Մոնթե Մելքոնյանի (մարտական անունը՝ Ավո, 1957 -1993։ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար։
Տիգրան
Տիգրան - իրանական անուն է։ Հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակում է «վագր» կամ «նետաձիգ»:
Արեգ
Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն է․ Նշանակում է «արև»․
Հայկ
Հայկ- հսկա (հայ․)։ Հայկ անունը առասպելական պատմություն ունի: Սա Մեծն Հայկի անունն է, որը հայտնի է նաև Հայկ Նահապետ անունով: Նա առասպելական հերոս է հայ դիցաբանության մեջ: Համարվում է հայ ժողովրդի նախահայրը: Նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանի որ ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:
Մարկ
Մարկ – լատ. նշանակում է «մուրճ»: Կարելի է նաև ընդունել, որ Մարկոս Ավետարանիչի անվան կրճատ տարբերակն է։ Markos անունից: Իսկ եբրայերենով նշանակում է «փայլող», «ողորկ» կամ «բարձր պատվար»:
Միքայել
Միքայել- զորություն աստծո, հարված աստծո (եբր․)։ Նշանակում է «ով է որպես Աստված» կամ «զորություն Աստծո»: Միքայել հրեշտակապետը համարվում է ամենազորեղը երկնքում, ու նրան տրված է աշխարհի վերջում Բեսեբուղ սատանային շղթայելու և կրակի լիճը գցելու իշխանությունը:
Ալեքս
Ալեքս, Ալեքսանդր – հուն․ նշանակում է «այրերին հաղթող» կամ «մարդկանց օգնական»։ Հանդիպում է նաև Ալեք, Ալեքսիանոս, ձևերով:
Արեն
Արեն - ծագել է հունական Արիստոս անունից, նշանակում է լավ, լավագույն (հուն․)։ Նշանակում է նաև «արծիվ»․