Օրգանիզմում սպիտակուցների անբավարար քանակ. նշաններն ու լրացնելու եղանակները





Սպիտակուցը շատ կարևոր է օրգանիզմի համար. առանց դրանց՝ օրգանիզմը չի կարող գործել։ Շատ կարևոր է հասկանալ, թե երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, և լրացնել բացը։

Որ նշաններն են վկայում օրգանիզմում սպիտակուցների անբավարար քանակի մասին։ Անհրաժեշտ քանակով սպիտակուցներ չօգտագործելու դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի նշաններ, ինչպիսիք են.

նյութափոխանակության դանդաղում
ավելորդ քաշից ազատվելու անկարողություն
մկանային զանգված ձեռք բերելու անկարողություն
էներգիայի պակաս և հոգնածություն
ցավ մկաններում և հոդերում
արյան մեջ շաքարի բարձր մակարդակ
վերքերի դանդաղ ապաքինում
թույլ իմունային համակարգ
արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
քնի խանգարումներ
գիտակցության մթագնում
փորկապություն
քաշի ավելացում
դաշտանային ցիկլի անկայունություն։
Սպիտակուցների անբավարար քանակը հաճախ կարող է հանգեցնել նաև տրամադրության անկման. ամինաթթուներն անհրաժեշտ են հորմոնների համար, որոնք պատասխանատու են տրամադրության համար։

Ինչպես լրացնել պակասը։ Մինչև այս գործին անցնելը հարկավոր է ստուգել՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է սպիտակուցների քանակը։ Այս գործում ձեզ կօգնեն բժիշկները։

կենդանական ծագման սպիտակուց պարունակում են միսը, կաթնամթերքը, ձուն, ձուկը
բուսական ծագման սպիտակուցներ ամենաշատը պարունակում են լոբազգիները, ընկույզները, սունկը
սպիտակուցներ պարունակում է նաև որոշ բանջարեղեն՝ սպանախ, բրոկոլի, բրուսելյան կաղամբ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․