«Իրիս» Տորթի բաղադրատոմսը





Այս իրիս տորթը շատ նման է շերտավոր մեղրով տորթին, ուղղակի այն ավելի հարուստ է մեղրի համով ու իրիս կոնֆետի նման տպավորություն է թողնում ուտելիս, և այդ պատճառով էլ հենց ձեռք է բերել իր անվանումը:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խմորը

4 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գրամ կարագ
3/4 բաժակ մեղր
1 թեյի գդալ սոդա
2-2,5 բաժակ ալյուր

Կրեմը

200 գրամ կարագ
1 /400գրամ/եփած խտացրած կաթ

1.Ձվերը շաքարավազի հետ լավ հարել ու դնել գոլորշու վրա, այնուհետև ավելացնում եք կարագը, սոդան և մեղրը: Գոլորշու վրա անընդհատ հարում եք և այնքան եք թողնում գոլորշու վրա, որ այն ստանա կարմիր գույն:

2. Գոլորշուց վերցնում ենք և ավելացնում ալյուրը, ալյուրն այնքան պետք է լինի, որ ստացվի ծորացող խմոր:

3. Ջեռոցի թավայի վրա դրեք նույն չափի յուղաթուղթ և , խմորը բաժանելով երեք մասի մի մասը քսեք յուղաթղթի վրա: Ապա թխեք 200 աստիճան ջեռոցում մոտ 15 րոպե, այնքան, մինչև շերտի կարմրելը: Այնուհետև հեռացնում ենք յուղաթուղթը:

4. Կրեմի պատրաստման համար կարագը հարելով թուլացնում եք թասի մեջ ու ավելացնում եք խտացրած կաթը, հարիչով այնքան եք հարում, որ ստացվի հարթ կրեմ:

5. Եփված երեք շերտերի վրա քսում ենք կրեմը, իսկ վրան ձևավորում եք կամ մանրացրած ընկույզով, քերած շոկոլադով կամ իրիս կոնֆետով:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․