Ո՞րն է կյանքում ձեր առաքելությունը՝ ըստ Կենդանակերպի նշանի




Խոյ

Խոյը մշտապես կձգտի առաջինը լինել ամեն ինչում ու կանի դա. անհաջողություններն ու վայրէջքները չեն կանգնեցնում նրան։ Այս նշանը ծնվել է, որ ամեն բան անի բարձր մակարդակով ու բարձրացնի մարդկանց սպասելիքները՝ ոչ միայն սեփական առավելությունը, այլև սիրելի մարդկանց աջակցությունն ու պաշտպանությունն զգալու համար։

Ցուլ

Մարդիկ կարող են նյութական հաճույքների հանդեպ Ցուլերի հետաքրքրությունն ընկալել որպես ագահություն, սակայն այստեղ նրանք կսխալվեն։ Ցուլը ծնվել է, որպեսզի տեսնի գեղեցիկն ամեն ինչում, ընդ որում այդ գեղեցկությունը կարող է լինել բնական կամ արհեստական։ Այս նշանը վայելում է էսթետիկ իրերը ու ինքն էլ իր հերթին փորձում է աշխարհն ավելի վառ ու լուսավոր դարձնել։

Երկվորյակներ

Երկվորյակները ծնվել են, որպեսզի հաղորդակցվեն ուրիշների հետ։ Նրանք այնքան շփվող ու ընկերական են, որ մագնիսի նման ձգում են մարդկանց, ովքեր ուզում են այս նշանից պոզիտիվ ու ուրախություն ստանալ։ Երկվորյակները բաց չեն թողնում ինֆորմացիայով կիսվելու ու շրջապատի մարդկանց ծիծաղեցնելու կամ ուրախացնելու ոչ մի հնարավորություն։

Խեցգետին

Խեցգետինը ծնվել է, որ միշտ լինի մարդկանց կողքին, լսի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ու իր աջակցությունը ցույց տա նրանց։ Խեցգետինը լիցքեր է ստանում բնության ուժերից ու կարող է իր սիրելի մարկդանց ոգևորել ու ոգեշնչել՝ գնալու մեծ քայլերի։

Առյուծ

Առյուծն ի ծնե լիդեր է։ Ամեն ինչ, ինչ նա անում է, միշտ ինչ-որ գիտակցված նպատակ ու մոտիվ ունի։ Նրան շրջապատող մարդիկ փորձում են ունենալ նրա էնտուզիազմից ու ակտիվությունից։ Այս նշանը ծնվել է, որպեսզի իր ուժով ու ինքնավստահությամբ ոգեշնչի մյուս մարդկանց։

Կույս

Կույսը ծնվել է, որ բոլորին հավատարիմ լինի։ Նա կհետևի, որ նույնիսկ ամենափոքր դետալը լինի իդեալական, ու ամբողջ հոգով կաջակցի նրանց, ովքեր թանկ են նրա համար։ Իմիջիայլոց, այս նշանը միշտ մյուսների համար վառ օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է հոգ տանել մտերիմ մարդկանց մասին։

Կշեռք

Կշեռքներն ատում են կոնֆլիկտները, այդ պատճառով էլ նրանց նպատակն է ոչ միայն ստեղծել խաղաղություն, այլև ցույց տալ մյուսներին՝ ինչպես պետք է խուսափել վեճերից ու հակասություններից։ Այս նշանը ձգտում է արդարության ու հավասարության և օգնում է մարդկանց ձեռք բերել խաղաղություն ու հանգստություն։

Կարիճ

Կարիճը կրքոտ ու էմոցիոնալ անհատականություն է. նա հիանալի լիդեր է ու ապրում է արկածների և սիրավեպերի համար, իսկ բացի դրանից, շատ կապված է իր նպատակին ու առաքելությանը։ Նա միշտ պայքարում է ճշմարտության համար և փորձում է ցույց տալ մարդկանց՝ որքան կարևոր են քչախոսությունն ու առողջ դատողությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորը ծնվել է լավ ժամանակ անցկացնելու համար։ Նա շատ հետաքրքրասեր է, այդ պատճառով քիթը կխոթի այնտեղ, որտեղ հնարավոր է, որպեսզի զինվի նոր ինֆորմացիայով։ Նրա նպատակն է ապրել ուրախ ու ազատ, ժպտալ ու երջանիկ զգալ։

Այծեղջյուր

Այծեղջյուրը մյուսների համար աջակցության աղբյուր է։ Նա հավատում է իր հարազատներին ու օգնում է նրանց բացահայտել իրենց պոտենցիալը, նույնիսկ երբ նրանք շատ են կասկածում իրենց ուժերին։ Այծեղջյուրը փորձում է օգնել մյուսներին ոչ միայն երազանքներ ստեղծել, այլև իրագործել դրանք։

Ջրհոս

Ջրհոսը ծնվել է, որ առանձնանա։ Նա չի գնում հոսանքի ետևից, չի ենթարկվում մարդկանց կարծրատիպերին։ Ջրհոսի առաքելությունն է կոտրել բոլոր խոչընդոտներն ու սահմանները և ցույց տալ մարդկանց, որ նրանք գեղեցիկ ու ունիկալ են հենց միայն նրանով, որ ուրիշ են։

Ձկներ

Ձկները բոլորից լավ են կարողանում էմոցիոնալ կապեր հաստատել, ու նրանք ազնիվ են իրենց զգացմունքներում և էմոցիաներում։ Այս նշանը կարողանում է կիսել մյուսների ցավը, ու նա պարզապես անփոխարինելի է մարդկանց ցավը ամոքելու, վերքերը դարմանելո հարցում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․