Ներկայումս բերանի խոռոչի հիգիենան դարձել է ժամանակակից մարդու կենցաղի անբաժանելի մասը: Չէ՞ որ բերանի խոռոչի մշտական ճիշտ հիգիենան 85-90%-ով ապահովում է մեր ատամների առողջությունը:
Սակայն բերանի հիգիենան ոչ մի կերպ չի երաշխավորում կոկորդի առողջությունը, որքան էլ որ պնդեն մասնագետները: Թարախային խցանները, որոնք գտնվում են նշիկների վրա կամ ետնամասում այլ կերպ տոնզիլլիտներ են կոչվում, որոնք էլ հիմնական առիթ են դառնում թարախային անգինաների համար: Այս խնդրի լուծման մեկ եղանակ միայն գոյություն ունի՝ ողողումը, որի տարբերակների մասին էլ կխոսենք ստորև.
Սոդայով ողողումներ
200 մլ տաք եռացրած ջրի մեջ ավելացրու կես թեյի գդալ սոդա, կես թեյի գդալ աղ և 2-3 կաթիլ յոդ ու գդալով խառնիր: Ինտենսիվ ողողիր կոկորդդ այդ լուծույթով օրվա մեջ մի քանի անգամ՝ գլուխը լավ հետ գցած դիրքում: Հեղուկը կուլ տալը ցանկալի չէ, բայց եթե անգամ դա տեղի ունենա, սարսափելի ոչինչ չկա:
Օղիով ողողումներ
Չափազանց էքստրավագանտ, սակայն արդյունավետ տարբերակ: Այս տարբերակով կոկորդը ողողելուց հետո ավտոմեքենայի ղեկին նստելը բացառվում է:
Խոտաբույսերով ողողում
Թեյնիկում տեղավորիր երիցուկի չորացրած ծաղիկները, շալֆեյ, հազարաթերթիկ: Ավելացրու 1 բաժակ եռման ջուր և մի կողմ դիր թուրմը: Օգտագործի՛ր այն ժամանակ, երբ թուրմը կգոլանա:
Այս եղանակներից մեկն ընտրելով՝ Դուք կապահովեք Ձեր առողջությունը այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են իմունիտետի անկում, թարախային անգինա, կոկորդի ցավ ու տհաճ շնչառություն: