Օրենքով գող ամեն մեկը չի կարող դառնալ





«Օրենքով գող» արտահայտությունը առաջացել է նախորդ դարաշրջանի սկզբներին և զարգացել խորհրդային տարիներին:

Օրենքով գողերը նրանք են, որոնք շատ հանգիստ կարողանում են լուծել հանցագործ աշխարհի լուրջ, կարևոր, արմատական հարցերն ու խնդիրները: Կարողանում են կառավարել ազատազրկման վայրերը, որտեղ կյանքը դաժան է, բարդ և անտանելի:

Վերջին տարիներին` հետխորհրդային ժամանակաշրջանում, օրենքով գողերի ձայնը հասնում էր մինչև իշխանության տարբեր մակարդակների: Ճկուն և խելացի մտքի տեր լինելով, նրանք դարձել էին հզոր և իրական ուժ: Կարողանում էին ոչ միայն կարգավորել ներքին հարցերը, այլ նաև ներազդում էին զանազան հասարակական, տնտեսական և տարաբնույթ պրոբլեմների վրա:

Այսօր ևս օրենքով գողերն առաջվա նման քրեականների առանձնահատուկ, էլիտար կատեգորիան են, «գողական ընկերակցությունը» բնորոշողները:
Նրանք հանդիսանում են այսպես կոչված իրավապաշտպանները զոնի ներսում և դրսում, վերահսկելով «օբշակի» գանձարկղը` հանդիսանում են որպես երրորդային դատավորներ: Գողերը կոորդինացնում են կալանավորների խմբերի գործունեությունը, իսկ երբեմն նաև վերահսկում բանտային վարչակազմին: Ունենալով ուժեղ կամք և ամուր նյարդեր, առաջնորդվելով իրենց օրենքներով, նրանք առանց դժվարության ու ջանքերի իրենց են ենթարկում ողջ հանցագործ աշխարհը` որը բաժանված է երեք հիմնական տեսակների` քաղաքական, տնտեսական և քրեական:

Օրենքով գող ամեն մեկը չի կարող դառնալ, ընտրելիս խստորեն առաջնորդվում են կանոնադրությամբ: Սակայն, ինչպես հասարակության մեջ, այնտեղ ևս ոչ հաճախ, բայց լինում են նաև բացառիկ հովանավորչություններ:

Օրենքով գողերին «կառավարելու», նրանց հետ համագործակցելու նպատակով օգտագործվում էր և օգտագործվում է նախկին ՊԱԿ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության, բանտերի, ուղղիչ գաղութների արխիվային փաստաթղթերն ու օպերատիվ տեղեկությունները:

Հետ խորհրդային տարիների «բարդակին», «բեսպրեդելին», հանցագործ աշխարհի լկտիությանը, հանցագործությունների աճին ու ամենաթողության «գինարբուքին» պետք է վերջ տրվեր: Նախկին խորհրդային հանրապետությունների վրա բնականաբար ազդում էր Ռուսաստանում տիրող այդ վիճակն ու նրա թուլացումը համաշխարհային թատերաբեմում` թե′ ներքին, թե′ արտաքին քաղաքականության առումով:
Այդ պայմաններում, հանցագործ աշխարհը բառացիորեն տիրապետում էր երկրին: Ռուսատանում տիրող իրավիճակը իհարկե կտրուկ փոխվեց Վ.Պուտինի նախագահ ընտրվելուց հետո: Պուտինն իր իշխանության գալու առաջին իսկ օրերից ամեն ինչ արեց Ռուսաստանի դերը բարձրացնելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ: Նրան հաջողվեց կանգնեցնել հանցագործ աշխարհի, նրանց հեղինակությունների օրեցօր աճող ախորժակն ու թափանիվը…

Բայց ասել, թե օրենքով գողերը վերացել են կամ անհրաժեշտ դերակատարում չունեն չենք կարող: Ուղղակի նրանք համեմատաբար դարձել են ավելի տեսանելի ու կառավարելի…

Ռոբերտ Մելքոնյան




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․