Ֆենշու ամուսնական ննջարանի համար. ինչպես դասավորել կահույքը՝ վեճերից խուսափելու համար





Ցանկանու՞մ եք, որ ձեր ընտանիքում միշտ իշխեն սերն ու կիրքը։ Փորձեք ձեր ամուսնական ննջարանը վերադասավորել Ֆենշույի կանոններին համապատասխան։

Ներկայացնում ենք ֆենշուի մասնագետների խորհուրդները։

1. Օգտագործում ենք դեկորի զույգ տարրեր. երկու մոմակալ, երկու սկուտեղ և այլն, որոնք ցույց կտան, որ այս տարածքը երկուսին է պատկանում։

2. Վարդագույն անկողնային սպիտակեղեն ենք ձեռբ բերում, որը կօգնի երկար տարիներ պահպանել ամուսինների միջև սերն ու կիրքը։

3. Բարձերը պետք է երկուսը լինեն, ներքնակը՝ մեկը։ Ֆենշուի համաձայն սա կօգնի խուսափել վեճերից։

4. Ննջարանից հանում ենք ջրով բոլոր տարրաները՝ ակվարիումներ, ծաղկամաններ և այլն։ Համարվում է, որ ջուրը սառեցնում է հարաբերությունները, և կիրքը ամուսինների միջև մարում է։

5. Հավաքում ենք հայելիները։ Լավ կլինի, որ ննջարանում ընդհանրապես չլինեն արտացոլող մակերևույթներ։ Սակայն եթե դա անհնար է, հայելին ոչ մի դեպքում չպետք է լինի մահճակալի դիմաց։ Համարվում է, որ սա կարող է ամուսնական դավաճանության բերել։

Իհարկե, այս ամենին պետք չէ կուրորեն հավատալ, բայց փորձել ամեն դեպքում կարելի է։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․