Փրկել է 20 մարդու՝ խաչ քաշելով կարիերայի վրա. լողորդ Շավարշ Կարապետյանի ցնցող պատմությունը





Չեմպիոնը նա է, ով ձգտում է հաղթանակի և հաղթում է։ Մարդկության պատմության մեջ նման մարդիկ քիչ չեն։ Բայց նրանցից մեկը, մարզիկ Շավարշ Կարապետյանը, որի պատմությունը այսօր ներկայացնում է EnterTrain-ը, առանձնահատուկ կերպով է արժանի չեմպիոնի կոչմանը։

Շավարշ Կարապետյանը լողորդ է, որը 17 անգամ արժանացել է Աշխարհի չեմպիոնի կոչմանը։ 13 անգամ եղել է Եվրոպայի չեմպիոն և 7 անգամ ԽՍՀՄ չեմպիոն։ Բացի այդ, նա 11 անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել։ Սակայն իսկական չեմպիոն նրան դարձնում են ոչ միայն նրա սպորտային նվաճումները։

Ինչպե՞ս է նա լողորդ դարձել։ Երբ Շավարշն ընդամենը 15 տարեկան էր, նրա վրա մի խումբ խուլիգաններ են հարձակվում։ Նրանք ծեծում են տղային, վրան մեծ քար կապում և նետում լիճը։ Մեծ ջանքեր գործադրելով նա ազատում է ձեռքերը և գցում քարը։ Այսպես նրան հաջողվում է ողջ մնալ։ Այդ միջադեպից հետո նա սկսում է լողով զբաղվել։ Մի քանի մրցաշարեր հաղթելով նա շատ արագ հայտնիություն է ձեռք բերում։ 18 տարեկանում Կարապետյանն արդեն Խորհրդային Միության չեմպիոն էր, իսկ ևս երկու ամսից դառնում է Եվրոպայի չեմպիոն։

Նախանձը սակայն հետապնդում էր Կարապետյանին։ Նույնիսկ փորձ էր արվել մրցակցի կողմից նրան սպանելու. Կիևում անցկացվող չեմպիոնատի ժամանակ նրա թթվածնի բալոնը փակել էին։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Կարապետյանը հաղթում է մրցույթում։

Եվս մեկ անգամ նա կարող էր զոհվել 1974 թվականին։ Ավտոբուսը, որի մեջ Կարապետյանն էր, քիչ է մնում ընկնի բարձունքից։ Լողորդը խուճապի չմատնվեց։ Նա նստեց ղեկին և զգուշորեն ավտոբուսը հետ տարավ, մինչև որ հասավ անվտանգ հատվածին։ Նրա նախաձեռնության շնորհիվ այդ օրը 30 կյանք փրկվեց՝ իր կյանքը ներառյալ։

Երկու տարի անց այս միջադեպից հետո Կարապետյանը առավոտյան զբոսնում էր Երևանյան լճի երկայնքով։ Հանկարծ նրա կողքով սլացավ տրոլեյբուսը և ուղիղ սառույցի տակն անցավ։

Հարվածի ուժգնությունն այնպիսին էր, որ ուղևորների մեծ մասը ուշագնաց եղան, իսկ տրոլեյբուսը սուզվում էր ջրի հատակը։ Լողորդը առանց երկմտելու թռավ ջուրը։ Նա սկսեց ոտքերով կոտրել տրոլեյբուսի ապակիները և հանել մարդկանց։ Նրան օգնում էին եղբայրն ու ընկերը։ Տրոլեյբուսը ափից 25 մետրի վրա էր գտնվում 10 մետր խորության վրա։ Կարապետյանը 30 անգամ սուզվեց, որպեսզի կարողանա դուրս հանել մարդկանց։ Արդյունքում նա դուրս հանեց 90 ուղևորից 46-ին, նրանցից 20-ը չկարողացան ապրել։ Եթե չլիներ նրա հերոսությունը, ամեն բան այլ ելք կունենար։

Ինչ վերաբերում է Կարապետյանին, նա բարձր գին վճարեց իր սխրանքի համար։ 30 անգամ սուզվելուց հետո, նա ինքը ուշագնաց եղավ թթվածնի պակասից։ Ավելի ուշ նրա մոտ թոքաբորբ և արյան վարակում ախտորոշվեց, քանի որ լճի ջուրը աղտոտված էր եղել։

Նա կոմայի մեջ մնաց 46 օր։ Իսկ լողորդի կարիերան այդպիսով ավարտվեց։

Այնուամենայնիվ, Կարապետյանի սխրանքի մասին ոչինչ պարզ չէր մինչև 1982 թվականը։ Նրա մասին գիտեին միայն Երևանի բնակիչները։ Միայն երբ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը նրա սխրանքի մասին հոդված հրապարակեց, Կարապետյանը սկսեց բազմաթիվ նամակներ ստանալ և հայտնի դարձավ ողջ Խորհրդային Միությունում։ Սակայն ինքը, Շավարշ Կարապետյանը, երբեք իր արարքներում հերոսություն չի տեսնում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․