Ներկայացնում ենք վարորդների մի քանի վնասակար սովորություն, որոնք իմանալով՝ կկարողանաք խուսափել վաղաժամ, ոչ պետքական ծախսերից:
1. Ձեռքով հենվել փոխանցման տուփի լծակին
Ղեկը պետք է երկու ձեռքով բռենել: Նաև փոխանցման տուփն է մաշվում:
2. Լիցքավորել միայն երբ բաքը գրեթե դատարկ է
Երբ մեքենան կանագնած է լինում, դրա վառարանի բաքում մեխանիկական կեղտ է կուտակվում, նստվածք է առաջանում: Այդ կեղտն ընկնում է վառելիքի պոմպի մեք՝ վնասելով այն և ֆիլտրերը: Ձմռանը պետք է բաքի կեսը լիքը թողնել մեծ քանակությամբ կոնդենսատից խուսափելու համար:
3. Հաճախ արգելակել
Որպես հետևանք՝ պետք կլինի պարբերաբար փոխել արգելակի ոտնակները և սկավառակները:
4. Անտեսել անբնական ձայները
Դրանք անսարքության նշան են:
5. Ձեռքի արգելակումը չօգտագործել
Արգելակելու համար ոտքը պահեք արգելակի ոտնակի վրա, տուփը դրեք կայանման ռեժիմի վրա և բարձրացրեք բռնակը, հետո միայն սահուն կերպով բաց թողեք արգելակման ոտնակը:
6. Բարձր պտույտ միացնել սառը շարժիչով:
Մինչև սլաքը չհասնի աշխատանքային ջերմաստիճանի, չի կարելի 2 000 պտույտից ավել զարգացնել:
7. Լանջերին ոտքը միշտ արգելակի վրա պահել
Դա հանգեցնում է արգելակման համակարգի գերտաքացման և մաշվածության: Փոխարենը՝ ավելի ցածր փոխանցման միանալ, որ արգելակումը շարժիչով լինի: