Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը բարելավելու համար





Վահանաձև գեղձի խնդիրների առաջացման պատճառները կարող են տարբեր լինել:

Հիվանդության առաջին ախտանշաններն են մշտական հոգնածությունն ու անտարբերությունը:

Հիվանդների մոտ սկսվում է մազաթափություն, նրանք շատ արագ գիրանում են և տառապում են դեպրեսիաներով:

Սա է պատճառը, որ վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալուն պես՝ անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:

Հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է օրգանիզմն անընդհատ ամրապնդել վահանաձև գեղձի համար օգտակար մթերքներով:

Խորհուրդ ենք տալիս սննդակարգի մեջ ներառել այս հրաշալի ըմպելիքը, որը կանխարգելում է վահանաձև գեղձի քաղցկեղն ու շատ այլ հիվանդություններ:

Այս ըմպելիքը օգտագործողներն ազատվել են մշտական հոգնածությունից, չոր մաշկի ու փխրուն եղունգների խնդրից և վատ տրամադրությունից:

Գաղտնիքը դրա բուժիչ բաղադրության մեջ է:

Լոռամիրգ (клюква)

Այս հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով ու յոդով և շատ օգտակար է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների կանխարգելման համար: Սակայն այն ցանակալի չէ օգտագործել հիպերթիրիոզի դեպքում:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը ոչ միայն կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, այլև ամրապնդում է իմունային համակարգը:

Մշկընկույզ (мускатный орех)

Աղացած մշկընկույզի փոքր չափաբաժինը արդյունավետ կերպով հեռացնում է ավելորդ հեղուկն օրգանիզմից:

Դարչին

Այս համեմունքն օգնում է հոգ տանել վահանաձև գեղձի մասին: Բացի այդ, այն նաև բարելավում է նյութափոխանակությունն ու կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը:

Կոճապղպեղ (имбирь)

Չափավոր չափաբաժիններով կոճապղպեղն օգտագործվում է վահանաձև գեղձի հանգույցերի բուժման ժամանակ:

Բաղադրությունը`

20 մլ կիտրոնի հյութ,
0,5 բաժակ լոռամիրգ (100 գրամ),
2 բաժակ ջուր (400 մլ),
0,5 թեյի գդալ կոճապղպեղի արմատի քերուկ (2 գրամ),
5 գրամ դարչին,
2 գրամ մշկընկույզ:

Պատրաստման եղանակը`

Լոռամիրգն ու կաճապղպեղի քերուկը դնել հարիչի (блендер) մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, մեկ բաժակ ջուր և համեմունքները:

Մանրացնել բաղադրիչները և ավելացնել ևս մի բաժակ ջուր:

Ըմպելիքի առաջին բաժակն անհրաժեշտ է խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը ճաշից 15րոպե առաջ:

Շաբաթական երկու անգամ այս ըմպելիքի օգտագործման դեպքում վահանաձև գեղձի և առհասարակ ամբողջ օրգանիզմի վիճակը զգալիորեն կբարելավվի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․