Տորթ «Կարմեն». բաղադրատոմս





Այս տորթը և իր տեսքով, և համով շատ է առանձնանում մյուս տորթերից: Իսկ Ամանորի սեղանի թխվածքի ափսեի մեջ այն ակամայից կգրավի կենտրոնական դիրք: Այս տորթն առաջինն է վերջանում մեր սեղանից և նույնն էլ հաստատ կսպասվի ձեզ, եթե այն փորձեք:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խմոր

2 ձվի դեղնուց
2 ճաշի գդալ շաքարավազ
200 գրամ կարագ
200 գրամ թթվասեր
1 թեյի գդալից մի փոքր քիչ սոդա
4 բաժակ ալյուր
Բեզե
8 ձու
2 բաժակ շաքարավազ

Կրեմ

200 գրամ կարագ
1,5 եփած խտացրած կաթ

1. 2 ձվի դեղնուցները շաքարավազի հետ հարել, ավելացնել թուլացած կարագը, թթվասերին ավելացնել սոդան և լցնել մասսայի վրա: Այնուհետև ավելացնել ալյուրը այնքան մինչև ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել երկու հավասար մասերի ու, գրտնակելով ձեր ջեռոցի թավայի չափով, թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

2. Թխեք այնքան, որ ստացվեն կարմրած շերտեր:

3. Շերտերի թխելուց հետո անցնում ենք բեզեների պատրաստմանը: 4 ձվի սպիտակուցներն առանձնացնել մետաղյա տարրայի մեջ, ավելացնել 1 բաժակ շաքարավազ ու, տեղադրելով գոլորշու վրա, հարել այնքան մինչև ստացվի պինդ զանգված` բեզե:

4.Ջեռոցի թավայի վրա տեղադրել յուղաթուղթ և վրան մեծ թեյի գդալով լցնում ենք բեզեն այնպես, որ ստացվի գեղեցիկ կոնի նման, այն կարելի է ստանալ նաև կրեմի ձևավորման գործիքներով:

5.Հետո եփում եք 50-80 աստիճան տաք ջեռոցում մոտ 1-2 ժամ: Այնքան մինչև կոները չորանան ու պնդանան:Այնուհետև անջատում ենք ջեռոցը և 30րոպեից 1ժամ թողնել ջեռոցի մեջ:
Կամ կարող եք այսքանի փոխարեն գնել պատրաստի բեզեների կոներ:

6. Մեջտեղի շերտի համար մնացած մյուս ձվերի սպիտակուցներից ու շաքարավազից նույն կերպ պատրաստել բեզե ու ջեռոցի թավայի մեջ տեղադրելով յուղաթուղթ, ամբողջովին լցնել ու հարթեցնել շերտի նման: Այնուհետև թխել նույն մեթոդով, ինչ բեզեյի կոները:

7. Կրեմի պատրաստման համար փափկեցնել հարիչով կարագը ու ավելացնել եփած խտացրած կաթը և հարիչով հարում ենք այնքան, որ ստացվի միասեռ, հարթ զանգված:

8. Թխված խմորի շերտի վրա հարթ քսել կրեմի 1/3 մասը: Քսելուց հետո վրան տեղադրել բեզեի թխված շերտը:

9.Այնուհետև լցնել կրեմի մյուս մասը ու վրան դնել մյուս խմորի շերտը: Վրան հարթ քսել կրեմի մնացած մասը:

10. Այնուհետև շարքով շարել թխված բեզեի կոները: Վրան կարող եք ձևավորման համար շաղ տալ մանրացրած բեզեի կտորներ կամ մանրացրած ընկույզ /մեր դեպքում ընկույզ էր/:

liloart.blogspot.am




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․