Պատմության հեղինակը գրում է՝
Մայրս ոչ մեծ մթերային խանութի համասեփականատեր է, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում:
Ամեն առավոտ ձեռքից բռնած՝ դրա դռների մոտ բերում են ծեր տատիկի:
Նա ամբողջ օրը կանգնում է խանութի դիմաց և մուրացկանություն է անում:
Մայրս գթասիրտ է՝ նրա համար թխվածքաբլիթ կգնի, մթերքներ կտանի:
Ինչպես հավանաբար արդեն հասցրել եք գուշակել, նրանք ընկերացել են:
Պարզվել է՝ տատիկը բոլորովին աղքատ չէ:
Նա 3 բնակարան ունի, երկուսը վարձով է տալիս, երրորդում ինքն է ապրում որդու, հարսի և 3 թոռների հետ:
Տատիկը շատ է հպարտանում, որ այդ 3 անշարժ գույքն է գնել փողով, որը նրան տալիս են փողոցում:
Պարզվել է, որ որդին տվյալ պահին չի աշխատում, իսկ տատիկը պահում է իր ամբողջ մեծ ընտանիքը, վերջերս նրանք նույնիսկ նոր արտասահմանյան ավտոմեքենա են գնել:
Պարզվել է՝ այս պատմությունը բացառություն չէ: Մի քանի շաբաթ առաջ մայրս ծանոթացել է ևս մեկ կնոջ հետ, որը 35 տարեկանի տեսք ունի:
Նա մորս պատմել է, որ իր ամուսինը ձրիակեր է, ինքն էլ դատվածություն ունի թմրանյութերի տարածման համար:
Բնականաբար, այդպիսի կենսագրությամբ նորմալ աշխատանքի չեն ընդունում, ստիպված է լինում մուրացկանություն անել:
Նրա խոսքով՝ այդպիսի «փողոցային» աշխատանքի մեկ տարում ինքը գումար է կուտակել Մոսկվայում բնակարանի համար:
Աղբյուր՝ Fishki.net