Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ՝ հոգեբանական խնդիրներ։
Ինչո՞ւ ենք մենք առհասարակ ցանկանում ուտել
Սով անվանում են մարդկային օրգանիզմի՝ սնունդ ցանկանալու պահանջմունքների ֆիզիոլոգիական արտահայտությունը։ Այս զգացողությունը կարգավորում է սննդային կենտրոնը, որը տեղակայված է հիպոթալամուսում՝ գլխուղեղի տվյալ բաժնում։ Սննդային կենտրոնն իր հերթին՝ բաժանվում է հատվածների։ Դրանցից յուրաքանչյուրը տարբեր ֆունկցիաներ է կատարում։ Դրանք քաղցի և հագեցածության կենտրոններն են։
Այն բանից հետո, երբ մարդն արդեն կերել է, ուղեղը ստանում է հագեցածության մասին ազդանշան։ Այդպիսի արձագանքի արագությունը կախված է այն բանից, թե որքան արագ կամ դանդաղ է մարդն ուտում, սննդի մեջ որքան ածխաջրածիններ են եղել, և այլն։
Եթե ուտելուց հետո ձեզ մոտ կրկին արագ վերադառնում է քաղցի զգացումը, ապա դա արդեն հիվանդության սիմպտոմ է կամ օրգանիզմում ինչ-որ խնդրի առկայության նշան։
Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ՝ հոգեբանական խնդիրներ։
Քաղցի զգացման հաճախ ի հայտ գալու պատճառները
Պատճառները, համաձայն որոնց՝ մենք ցանկանում ենք ուտել, կարող են հարուցված լինել՝ ինչպես մի շարք հիվանդություններով, այնպես էլ՝ իրավիճակներով, որոնք մարդն ինքն է սադրել։
Այսպես, քաղցի չդադարող զգացում ի հայտ է գալիս մի շարք հիվանդությունների դեպքում՝
Հիպերեքսիա՝ նյարդաբանական կամ նյարդաէնդոկրին բնույթի հիվանդություն. Որի դեպքում մարդն անընդհատ քաղցի զգացում է ունենում։
Հիպերթիրեոզ՝ վահանագեղձի աշխատանքի խաթարում, որի դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը խթանող ֆերմենտների արտադրությունը։
Շաքարային դիաբետ, որի դեպքում նվազում է ինսուլինի արտադրությունը և ի հայտ է գալիս գլյուկոզայի նկատմամբ հյուսվածքների ոչ զգայունություն։
Ստամոքսի խոցային հիվանդություն կամ բարձր թթվայնության գաստրիտ։ Թթվի ուժեղացված արտադրությունը հաճախակի ի հայտ եկող քաղցի զգացում է հարուցում։
Բարորակ և չարորակ բնույթի ուռուցքներ, բորբոքային պրոցեսներ և գլխուղեղի հյուսվածքներում արյունահեղություն։
Քաղցի անընդհատ զգացողությունը կարող է հարուցված լինել մի շարք հոգեբանական և հոգեկան խնդիրներով՝
Խնդիրների, մտահոգությունների, անհաջողությունների հաղթահարումը ուտելու միջոցով, որը հանգեցնում է սննդից կախվածության։
Չափից առավել մտավոր գերլարվածություն քննությունների, աշխատավայրում նախագծի հրատապ հանձնման ժամանակ, և այլն։
Հորմոնալ ֆոնի խանգարում։
Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։
Քաղցելն ու դիետաները։
Դեպրեսիաներ և սթրեսներ։
Հեղուկի ոչ բավարար օգտագործում, քանի որ ծարավի կենտրոնը և քաղցի կենտրոնը մարդկային ուղեղում փոխկապակցված են։
Չբալանսավորված սնունդ, երբ մարդը միօրինակ սնունդ է օգտագործում կամ որոշակի սննդատեսակ միայն։
Անընդհատ քաղցի զգացում կարող են ունենալ նաև կանայք հղիության ընթացքում և դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ։